ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ՀՈՒՆՎԱՐԻ 14

Խոյ.

Հնարավոր է, որ դուք պահի ազդեցության տակ փլուզեք այն ամենն, ինչը երկար ժամանակ և փութաջանորեն ստեղծում էիք, իսկ հետո էլ` այլ պահի ազդե ցության տակ դուք ձեզ խարազանեք: Պետք է ձգտեք ամեն գնով խուսափել էմոցիաների ազդեցության տակ ինչ-որ բան անելուց: Հետևեք ձեր հոգեկան հավա սարակշռությանը` դա է հաջողության հասնելու գրավականը:

Ցուլ.

Օրը բավական հարմար է ձեր պրոֆեսիոնալ ապագայի հետ կապված հարցերի շուրջ մտորելու և ոչ պաշտոնական միջավայրում այնպիսի մարդկանց հետ բանակ ցելու համար, ովքեր կարող են ձեր առջև նոր դռներ բացել: Ցանկալի չէ աշխարհիկ միջոցառումների այցելելը` դժվար թե դուք ձեզ հարմարավետ զգաք սակավածանոթ մարդկանց շրջապատում:

Երկվորյակ.

Դուք մեկ’ ցանկանում եք միայնակ մնալ, մեկ` հայտնվել ոգևորված երկրպագուների շրջապատում, մեկ` ուղղակի հանգստանալ, մեկ էլ` զբաղվել մի ինչ-որ կարևոր ու բարդ գործով:Այս հակասական ցանկությունները ձեր հանգիստ չեն տալիս:Իսկ դրա գաղտնիքը թաքնված է էմոցիոնալ ֆոնի անկայության մեջ`Դուք հեշտությամբ կորցնում եք հոգեկան հավասարակշռությունը, ամեն մի մանրուքից ընկնում տրտմության գիրկը, վիճում մարդկանց հետ, ում հետ ժամանակին շատ լավ էիք լեզու գտնում:

Խեցգետին.

Այսօր անհաջողությունները ձեզ կհետևեն ամեն քայլափոխի: Առավոտյան հատկապես պետք է խուսափել նոր ծանոթություններից` չգիտես ինչու, ձեզ դուր են գալիս հենց’ այնպիսի մարդիկ, ումից հատկապես ավելի լավ կլիներ որքան հնարավոր հեռու մնալ: Օրվա երկրորդ կեսն իր հետ կբերի դրական միտումների ազդեցության ուժեղացում, ռոմանտիկ տրամադրվածություն և համապատասխան արկածներ:

Առյուծ.

Այսօր ձեզ չի հաջողվի խուսափել մանր կենցաղային դժվարություններից, ցավալի թյուրիմածություններից, մտերիմների հետ վեճերից: Եկել է բախտորոշ հանդիպումների ժամանակը, որոնցից յուրաքանչյուրը կարող է նոր գլխապտույտ սիրավեպի սկիզբը դնել: Սակայն, բարեբախտաբար, դա չի փչացնում ձեր տր ամադրությունը: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ ժամանակահատված է ուղևորությունների համար:

Կույս.

Այսօր չարժե երկարաժամկետ ծրագրեր կազմել և զբաղվել ինտելեկտուալ աշխատանքով: Եթե ցանկանում եք լիցքաթափվել, ապա օրը բարենպաստ է դրա համար և դուք կարող եք դա ձեզ թույլ տալ: Արդյունավետ կլինեն կոսմետիկ և առողջարարական արարողությունները, ինչպես նաև` բուրմունքաթերապիան: Օրվա երկր որդ կեսը հարմար ժամանակահատված է ավագ ազգականների հետ առկա խնդիրները քննարկելու համար` նրանցից դուք իրական աջակցություն կստանաք:

Կշեռք.

Ցանկալի չէ օրվա երկրորդ կեսի վրա հեռավոր ուղևորություններ ծրագրելը, կամ բարդ ու հոգնեցուցիչ աշխատանքով զբաղվելը: Խրոնիկ հիվանդություննե րի սրման վտանգ կա, այնպես որ պետք է պրոֆիլակտիկ մեթոդներ կիրառել: Նշանի որոշ ներկայացուցիչներ կհաշտվեն վաղեմի թշնամիների հետ, կամ գոնե կկնքեն չեզոքություն, ինչը հնարավորություն կտա հանգստանալ պայքարից և կենտրոնանալ սեփական գործերի վրա:

Կարիճ.

Հնարավոր են տհաճ լուրեր, որոնց պատճառով դուք ստիպված կլինեք փոխել ձեր ծրագրերը, հետաձգել նշանակված հանդիպումները: Իհարկե, հաճելի է մտա ծել, որ ամեն ինչ ինքն իրեն կհարթվի, սակայն իրավիճակը չի բարելավվի, մինչև որ դուք վճռական քայլերի չդիմեք: Այսօր չարժե զբաղվել այնպիսի աշ խատանքով, որը պահանջում է մեծ ճշգրտություն և մանրուքների նկատմամբ հատուկ ուշադրություն` դուք դժվարությամբ եք կենտրոնանում, դրա պատճառով էլ մեծ է սխալվելու հավանականությունը:

Աղեղնավոր.

Ձեր վարքագիծը նրանց խիստ ցուցադրական է թվում,իսկ դուք էլ համոզված եք,որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները կոպտորեն խախտում են ձեր գործողու թյունների սահմանները: Ստիպված եք լինելու նահանջի ուղիներ փնտրել, ինչ-որ բան զոհաբերել` ապագայում նպատակներին հասնելու համար: Հատկապես բարդ կլինի նշանի այն ներկայացուցիչների համար, ում հարաբերությունները սիրելի մարդու հետ անհարթ են դասավորվում: Օրվա երկրորդ կեսին չափա զանց դժվար կլինի կանանց հետ լեզու գտնելը:

Այծեղջյուր.

Վատ օր չէ` քաղաքից դուրս կարճատև ուղևորություններ կազմակերպելու համար: Զգույշ եղեք համակարգիչների և այլ բարդ տեխնիկայի հետ, հրաժարվեք էքստրեմալ մարզաձևերից: Հնարավոր են աննշան դրամական մուտքեր, իսկ դրանց ըստ էության կիրառություն գտնել կհաջողվի նշանի ոչ բոլոր ներկայացու ցիչներին: Տարաձայնությունների իրական պատճառը ընկած չէ արտաքին մակերևույթին, և ձեզ պետք կլինի բավական ժամանակ ծախսել` դրան փորփրելով հասնելու համար:

Ջրհոս.

Նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին կհաջողվի գտնել հաճելի շրջապատ, սակայն միայնության մեջ էլ նրանք իրենց շատ լավ կզգան: Օրվա երկրորդ կեսը վճռական գործողությունների ժամանակահատվածն է: Մտերիմներն անպայման կսատարեն ձեզ և կառաջարկեն իրական օգնություն: Հնարավոր են հաճելի լուրեր հեռվում ապրող ազգականներից:

Ձկներ.

Այսօր ձեր մի շարք գործողություններ կարող են շրջապատի մոտ տարակուսանք առաջացնել: Շանս է ստեղծվում հարթել ինչ-որ հին ընտանեկան խնդիր, հաշ տեցնել վաղուց վիճած ազգականներին: Հնարավոր են դրամական մուտքեր և արժեքավոր նվերներ, չի բացառվում հաջողություն կոմերցիոն գործունեության մեջ:

(Visited 820 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: