Խոյ.
Այսօր դուք սովորականից զգուշավոր եք, այդ իսկ պատճառով էլ կարողանում եք խուսափել ստորջրյա քողարկված քարերից և դիմ ակայել բոլոր գայթակղություններին: Ցանկալի չէ գումար պարտք տալը, քանի որ հետո կարող եք խնդիրներ ունենալ վերադարձնե լու հետ կապված: Ընդհանրապես` եթե չեք ուզում ֆինանսական խնդիրների մեջ ընկնել, շատ ճիշտ կլինի, որ ավելորդ ծախսերից այսօր կտրականապես խուսափեք:Օրվա երկրորդ կեսը կանցնի հանդիպումների մեջ: Հնարավոր է ռոմանտիկ հրապույր, որը հետագայում կարող է ձեզ համար բուռն էմոցիաների աղբյուր դառնալ: Հիշեք, որ այդ էմոցիաները ոչ միայն հաճելի են, այլև`ցավ պատճառող:
Ցուլ.
Վատ օր չէ բոլոր նրանց համար, ովքեր բարդույթներ չունեն անցյալին վերադառնալու, վերքերն ու հին սխալները վերհիշելու, ճիշտ գնահատելու ու դրանք ուղղելու հետ կապված: Հին ծանոթների հետ հանդիպումները կստիպեն մտորել այն բանի շուրջ, թե արդյոք ճի±շտ ուղի էիք ընտրել:Տարաձայնությունները կծագեն հենց’ մտերիմ մարդկանց հետ, իսկ պատահական ծանոթների կամ աշխատ ակիցների հետ լեզու գտնելը, որքան էլ որ դա կարող է առաջին հայացքից տարօրինակ թվալ, շատ ավելի հեշտ կլինի: Ցանկություն կունենաք սիրելի մարդու հետ կիսվել ձեզ հուզող հարցի շուրջ, սակայն այսօր դա պետք չէ անել:
Երկվորյակներ.
Այսօր ձեզ համար շատ օգտակար կլինեն ձեր բնատուր հմայքը և ամենատարբեր մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելու ունակ ությունը: Օրը հատկապես հարմար է թիմային աշխատանքի համար և ինքնուրույն գործելու, կամ միայն ձեզ համար հետաքրքիր գործի վրա կենտրոնանալու հնարավորություն չի ստեղծում:Դուք անվերջ ուշադրության կենտրոնում կլինեք, սակայն դրանից չեք հոգնի: Ձեր հասցեին շատ կլսեք հաճոյախոսություններ, սակայն առավել ուշադիր եղեք այն մարդու հանդեպ, ով հիացմունքով է հետևում ձեր գործողություններին և լռում է. հենց նա է ձեր կյանքում կարևոր դեր խաղալու: Ընտանեկան հարաբերություններում լիակատար ներդաշնակություն է:
Խեցգետին.
Այսօր անգամ ամենահամեստ արդյունքների դժվար կլինի հասնել առանց լուրջ ջանքեր թափելու: Ձեզ հաճախ են խանգարում մար դիկ, ովքեր նախկինում օգնում էին, և նրանց հակահարված տալը դժվար կլինի: Չեն բացառվում լուրջ վեճեր հին ընկերների հետ, ում քաջ ծանոթ են ձեր ոչ միայն ուժեղ, այլև` թույլ կողմերը:Անհաջող օր է գնումների համար. աշխատեք նվազագույնի հասցնել ծախ սերը: Բազմամարդ տեղերում հնարավոր են տհաճ միջադեպեր, վտանգ կա կորցնելու արժեքավոր իր: Օրվա երկրորդ կեսին անուշ ադիր ու ցրված կլինեք, ինչը բացասաբար կանդրադառնա ընտանեկան` վերջին օրերին առանց այն էլ բարդ հարաբերությունների վրա:
Առյուծ.
Այսօր եթե դուք ինքներդ չնախաձեռնեք փոփոխություններ, ապա որևէ էական բան տեղի չի ունենա: Գործել պետք է բավական զգ ուշությամբ` հիշեք, որ այսօր դուք կիսածանոթ մարդկանց մասին մտածում եք ավելի լավ, քան` դրան նրանք արժանի են: Չափազ անց բարդ են ընթանում ֆինանսական կամ ունեցվածքի հետ կապված հարցերը, և շահերի բախման դեպքում փոխզիջում գտնելը գրեթե անհնար է: Հատկապես զգույշ եղեք ուղևորությունների ժամանակ. չի բացառված արժեքավոր փաստաթղթերի կորուստ: Ինք նազգացությունը դրական կլինի, եթե հրաժարվեք ավելորդություններից:
Կույս.
Սովորականից ավելի զգույշ եղեք, եթե պլանավորում եք որևէ երկարաժամկետ միջոցառում. կա վտանգ, որ ինքներդ ձեզ կկապեք անիրականանալի պարտավորությունների, կամ այնպիսի հարաբերությունների հետ, որոնք ավելի շատ ձեզ գլխացավանք կպատճ առեն, քան` հաջողության կբերեն: Ընդհանուր առմամբ, օրը ավելի հարմար է այն բանի համար, որ կենտրոնանաք ընթացիկ պահի վրա և փորձեք ուղղել այն, ինչը ձեզ դուր չի գալիս:Մտերիմների հետ հարաբերությունները դասավորվում են բարդ, հնարավոր են սադրանքներ ազգականների կողմից: Պաշտպանեք ձեր շահերը, եթե անգամ ստիպված եք լինելու <կոշտ> մեթոդներ կիրառել:
Կշեռք.
Այսօր պետք չէ դյուրահատավ լինել, քանի որ ձեզ նախազգացումը կարող է սխալվել: Դա հատկապես իրեն զգացնել կտա նոր ծան ոթների հետ շփումներում, երբ վերջիններս ձեզ հաճոյախոսություններ կշռայլեն: Նախընտրեք սահմանափակվել ամենամտերիմ մարդկանց հետ շփվելուց, դրանով իսկ հնարավորություն կունենաք ինքներդ ձեզ ապահովագրել բոլոր հավանական անցանկալի զարգացումներից:Չնայած ձեր կենսական ներուժը բարձր է, այնուամենայնիվ խուսափեք գերծանրաբեռնվելուց: Նախընտրեք հետ աքրքիր ժամանցը հաճելի մարդկանց միջավայրում, ինչը օգտակար կլինի թե ֆիզիկական, և թե հոգևոր առումներով:
Կարիճ.
Օրը կարող է կամ օգտակար, կամ էլ`հաճելի լինել. այս հատկանիշների համադրությունը գրեթե անհավանական է, այնպես որ` ինք ներդ պետք է հասկանաք, թե որն է ձեզ ամար նախընտրելի: Կամ դուք զբաղվելու եք կարևոր գործերով և հասնելու եք հաջողությ ան, կամ էլ` գերազանց ժամանակ կանցնկացնեք ընկերների հետ, բայց ոչ մի բանի չեք հասնի:Անհրաժեշտության դեպքում կարող եք սպորտով կամ ծանր ֆիզիկական գործով զբաղվել, քանի որ բարձր կենսական ներուժը դա թույլ է տալիս:Այսօր անցանկալի են ձեր իմիջի հետ կապված էքսպերիմենտները: Եթե մտադիր եք կոշիկ, հագուստ կամ աքսեսուարներ ձեռք բերել, ապա նախապատ վությունը տվեք փորձված ֆիրմաներին:
Աղեղնավոր.
Հանգիստ և միապաղաղ օր է, որը հիմնականում ձեզ բերկրանք է պարգևում տհաճությունների բացակայությամբ: Ձեր գլխում ժա մանցի և հանգստի հետ կապված բավական հետաքրքիր գաղափարներ են ծնվում, սակայն դժվար կլինի համոզել մտերիմներին` համաձայնվել ձեր առաջարկությունների հետ:Սիրելի մարդը ձեզանից հեռանում է, ինչը ձեզ համար անչափ մտահոգիչ է. արժե անգամ մտածել այն հարցի շուրջ, թե արդյոք իմաստ ունի շարունակել հարաբերությունները, որոնցում, թվում է, այլևս զգացմունքն երի տեղ չկա: Դուք չեք շտապում որոշում կայացնել և դա ճիշտ է. ստիպված չեք լինի հետո փոշմանել տաք գլխով արված վարքի համար:
Այծեղջյուր.
Բավական բեղմնավոր ու լավ հեռանկարներ բացող օր է: Ձեր կենսական ներուժն ու տրամադրությունը միանգամայն համահունչ են իրավիճակին: Դուք ժամանակին և բավական արդյունավետ կարողանում եք հաջողությամբ իրականացնել բոլոր ընթացիկ գործերը: Շրջապատի անվերջ հնչող բարեմաղթանքներում ու հաճոյախոսություններում կեղծավորության <նոտաներ> էլ կան, մնում է միայն, որ դուք կարողանաք կողմնորոշվել թե ով ով է:Օրվա երկրորդ կեսին հնարավոր են անսպասելի աղբյուրից ֆինանսական միջոցներ, սակայն պետք չէ շտապել դրանք ծախսել, քանի որ շուտով կգտնեք դրանց համար ավելի արդյունավետ կիրառություն:
Ջրհոս.
Այսօր արժե մի որևէ բոլորովին անսովոր բան ձեռնարկել, քանի որ դուք առաջին հերթին նոր զգացումների կարիք ունեք: Հենց’ դրա նք ձեզ կմղեն սխրանքների և կօգնեն նվաճել նոր բարձրունքներ: Հնարավոր են փոփոխություններ պրոֆեսիոնալ ոլորտում` ձեզ մոտ նոր հետաքրքրություններ են առաջանում և պետք է գտնել այնպիսի մեկին, ով կավարտի նախկինում սկսած նախագծերը: Անձնական հարցերում բավական հակասական վիճակ է. մի կողմից ձգտում եք կայուն փոխհարաբերությունների, մյուս կողմից անհանգտանում եք, որ դա կարող է ձեզ ձանձնացնել: Ինքնահեգնանքի կաթիլը օրվա մեջ ձեզ կօգնի վեճից խուսափելուն:
Ձկներ.
Ամեն ինչ իր նորմալ հունով է ընթանում, միայն թե` շատ դանդաղ: Դուք կնախընտրեիք, որ իրադարձությունները զարգանան ավելի սրընթաց, սակայն դրանք արագացնելու համար ոչինչ անել չեք կարող: Օրվա սկիզբը հարմար է ստեղծագործ բնույթի աշխատանք ների համար. Ձեր գաղափարներն ընդունվում են շրջապատի կողմից, սակայն ամեն մարդ չէ, որ դրանք ըստ արժանվույն գնահատ ում է: Օրվա ընթացքում բավական ժամանակ կունենաք կոկետությունների, սիրախաղի, հետաքրքիր ծանոթությունների համար: Սակայն ձեր նախազգացումը ձեզ հուշում է, որ որևէ լուրջ բան պետք չէ ակնկալել և չի սխալվում: