ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ՀՈՒՆՎԱՐԻ 12

Խոյ:

Բարեհաջող օր է սպասվում: Արդյունքները կարող են գերազանցել ձեր սպասելիքները: Նոր հնարավորություններ կընձեռնվեն, իսկ հաճելի անակնկալները կուրախացնեն: Հրաշալի օր է նոր աշխատանքի անցնելու, գործնական հարաբերություններ սկսելու, համատեղ նախագծերի մասնակցելու համար: Կընդունեք առողջ քննադատությունը, կուղղեք թույլ տված սխալները,ինչն էլ թույլ կտա հաջողության հասնել, վայելել շրջապատի սերն ու հարգանքը: Օրվա երկրորդ կեսին նոր մտահղացումներ կծնվեն, ստացված տեղեկությունները շատ շուտով պետք կգան: Ձեռք կբերեք վստահություն սեփական ուժերի նկատմամբ, կձգտեք հաջողության, ինչն էլ իրեն սպասեցնել չի տա:

Ցուլ:

Օրը հաջող կդասավորվի, եթե զերծ մնաք չմտածված քայլերից և չփորձեք վրեժխնդիր լինել նրանցից,ովքեր երբևէ նեղացրել են ձեզ: Նպատակասլացությունն ու համառությունը կօգնեն աշխատանքում հաջողության հասնել, ամրապնդել գործնական հարաբերությունները: Հնարավոր է մասնագիտական առաջընթաց: Գումա րային մուտքերի հավանականությունը մեծ է: Հարմար օր է տան համար անհրաժեշտ իրեր գնելու, բնակավայրում որոշ փոփոխություններ կատարելու համար: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, հաճելի հանդիպումներ:

Երկվորյակ:

Օրը հանգիստ կանցնի, նշանակալի իրադարձությունները քիչ հավանական են: Առօրյա խնդիրները շատ ժամանակ կխլեն, դրանք այնքան էլ հետաքրքիր չեն լի նի, սակայն ուշադրություն կպահանջեն: Կարող եք ապավինել միայն սեփական ուժերին, հակառակ դեպքում ստիպված կլինեք օգնության սպասել, որը կուշա նա: Հնարավոր է գումարային շահույթ, հին պարտքի վերադարձ: Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ են, անգամ եթե ձեր տեսակետները չհամ ընկնեն, միևնույն է, կոնֆլիկտներ չեն ծագի: Կենսական ներուժը բարձր է: Ֆիզիկական աշխատանքը, սպորտային մարզումները չեն ձանձրացնի:

Խեցգետին:

Այսօր պետք է զգույշ լինեն նշանի այն ներկայացուցիչները, ովքեր զբաղվում են կոմերցիոն գործունեությամբ, խոշոր գործարքներ են կնքում: Սխալ որ ոշումների արդյունքում նրանք ֆինանսական կորուստներ կկրեն: Ստիպված կլինեք շատ աշխատել: Հաճախ անհրաժեշտ կլինի ոչ միայն սեփական պարտականութ յունները կատարել, այլ նաև ուղղել գործընկերների վրիպումները, ինչը ժամանակ կխլի և գուցե ձանձրալի թվա: Անձնական կյանքում նշանակալի փոփոխութ յուններ չեն սպասվում: Մտահոգված եք սեփական խնդիրներով և մտերիմների համար ժամանակ չեք գտնում: Այսօր սիրային ժամադրությունները կարող են վերջնականապես հիասթափեցնել ձեզ:

Առյուծ:

Օրվա առաջին կեսը նպատակահարմար է կոմերցիոն գործունեության համար: Այս ժամանակահատվածում գումարային շահույթ կստանաք, հաջող գործարքներ կկն քեք: Օրն առավել բարեհաջող կդասավորվի բոլոր նրանց համար, ովքեր զբաղվում են շինարարությամբ, վերանորոգման աշխատանքներով, անշարժ գույքի հետ կապված խնդիրներ են լուծում: Մասնագիտական լուրջ հեռանկարններ կունենան նրանք, ովքեր այսօր նոր աշխատանքի կանցնեն: Օրվա երկրորդ կեսին կենսա կան ներուժը կմեծանա: Առյուծներն այսօր գործնական են տրամադրված, էներգիայով լի են, կարող են ուժեղ մրցակցի հետ պայքարի մեջ մտնել և հաղթանակ տանել:

Կույս:

Օրվա առաջին կեսին հնարավոր են որոշ անախորժություններ, որոնք ժամանակավոր բնույթ են կրում և շատ շուտով կմոռացվեն: Ուշադիր եղեք, քանի որ իր եր կորցնելու վտանգը մեծ է: Ուղևորություններն ինչ-ինչ պատճառներով հնարավոր է հետաձգվեն: Օրվա երկրորդ կեսը բարեհաջող կդասավորվի հատկապես նրանց համար, ովքեր կարևոր գործեր են ծրագրել: Կանանց հետ շփվելով՝ կարևոր ինֆորմացիա կստանաք: Երեկոյան հնարավոր են հաճելի հանդիպումներ, սի րային ժամադրություններ:

Կշեռք:

Բարդ օր է սպասվում հատկապես նրանց համար, ովքեր հույս ունեին մանր հարցերն արագ լուծելու,այսօր դրանք նախատեսվածից ավելի շատ ժամանակ կխլեն: Ստիպված կլինեք փոխել ծրագրերը: Բանակցությունները լարված կանցնեն: Տարաձայնություններ կծագեն անգամ նրանց հետ, ում հետ միշտ լեզու եք գտել: Ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա: Զգացմունքային դաշտն անկայուն է: Անգամ ամենակենսախինդ Կշեռքներն այսօր ուժասպառ կլինեն, անտարբեր կդ առնան իրենց շուրջը կատարվող իրադարձությունների հանդեպ:

Կարիճ:

Բարեհաջող օր է մեծ ուշադրություն և կենտրոնացում պահանջող գործերով զբաղվելու համար: Ղեկավար պաշտոն զբաղեցնող Կարիճները պատրաստ են իրենց աշխատակիցներին հավասար ջանքեր գործադրել՝ ցանկալի արդյունքի հասնելու, շրջապատի հարգանքը վայելելու նպատակով: Բարեհաջող օր է գործատուների հետ հանդիպելու, աշխատանքին վերաբերող որոշ հարցեր քննարկելու համար: Հնարավոր են չծրագրված ուղևորություններ և այլ անակնկալներ: Չեն բացառ վում սիրային բնույթի նոր ծանոթությունները: Կարող եք ֆինանսական հարցեր լուծել, խոշոր գնումներ կատարել:

Աղեղնավոր:

Օրվա ընթացքում հնարավոր են անախորժություններ, սակայն մի շտապեք օրը անհաջող համարել: Այն նպատակահարմար է կոմերցիոն գործունեություն ծավալե լու, գործարքներ կնքելու, գումարային հարցերը կարգավորելու համար: Հնարավոր է՝ հայտնվեն մարդիկ, ովքեր կցանկանան ձեր գործի մեջ ներդրումներ կատարել: Այսօր ցանկացած համագործակցություն շահեկան է: Կարող եք վերհիշել անձնական որոշ հին խնդիրներ: Եթե չստացվի լուծումներ գտնել, ապա գո նե կհասկանաք, թե որ ուղղությամբ է պետք փնտրել: Անձնական հարաբերություններում մի՛ շտապեք նախաձեռնությունը ձեր ձեռքն առնել, ձեզ կարող են ճիշտ չհասկանալ:

Այծեղջյուր:

Բարեհաջող օր է կանանց հետ շփվելու համար: Նրանք, ովքեր բազմիցս օգնել են ձեզ, այսօր ևս կարող են օգտակար լինել: Նպատակահարմար օր է համատեղ ծրագրեր կազմելու, բանակցություններ վարելու համար: Այսօր անչափ հմայիչ եք, ինչը աննկատ չի մնա, կօգնի հաջողության հասնել: Օրվա երկրորդ կե սին նշանակալի իրադարձություններ չեն սպասվում: Երեկոն կանցնի հանգիստ, մեծ հաջողությունների ակնկալիք չունենաք: Հնարավոր է հին խնդիրները գլուխ բարձրացնեն, կամ դրանց փոխարեն ի հայտ գան նորերը:

Ջրհոս:

Պատրաստ եղեք այն բանին, որ արդյունքի հասնելու համար շատ ջանքեր ու նյարդեր կպահանջվեն: Այսօր հեշտ կտրվի միայն այն ամենը, ինչը ձեզ ամենևին էլ պետք չէ: Աշխատավայրում, տանը հնարավոր են լուրջ տարաձայնություններ: Որքան էլ պնդեք, միևնույն է, ձեր տեսակետներն այսօր հավանության չեն արժանանա: Երեկոյան հնարավոր են դրական փոփոխություններ, հնարավորություն կունենաք շփվելու, լավ ժամանակ անցկացնելու համակրելի մարդկանց հետ: Ժամադրությունները կարող են հիասթափեցնել սիրահարված Առյուծներին, իսկ նրանք, ովքեր կփորձեն գրավել իրենց ընտրյալի սիրտը, լավ տպավորություն կթողնեն:

Ձկներ:

Կարևոր գործերը մի՛ հետաձգեք, դրանցով զբաղվեք առավոտյան, քանզի հենց այս ժամանակահատվածում է զգացմունքային դաշտը կայուն: Տրամադրության վրա չեն ազդի ո՛չ անախորժությունները և ո՛չ էլ տհաճ միջադեպերը: Հրաշալի օր է նոր աշխատակիցներ ընտրելու համար: Երեկոյան տանը հնարավոր են որոշ տարաձայնություններ: Այսօր չափից ավելի կասկածամիտ եք: Փորձեք ուշադիր լինել մտերիմների նկատմամբ: Օրվա այդ ժամերին վերջիններս առավել խոցելի են: Խուսափեք անիմաստ վեճերից:

(Visited 255 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: