ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ՀՈՒԼԻՍԻ 28

Խոյ:

Շատ ջանքեր չեն պահանջվի հաջողության հասնելու համար:Այսօր աստղերը բոլոր հարցերում ձեր կողմից են: Հրաշալի օր է գործնական բանակցությունների, նաև նոր համագործակցություններ սկսելու համար: Նոր ծանոթների վրա կհաջողվի լավ տպավորություն թողնել: Չարժե որևէ մեկի հետ անձնական հարցեր քննարկել: Հարազատների հետ հարաբերություններին վերաբերող հարցերում ցանկացած որոշում փորձեք ինքնուրույն կայացնել:

Ցուլ:

Թեև օրվա ընթացքում մի շարք դժվարություններ կլինեն, այնուամնենայնիվ, հաճելի պահերը ևս չեն բացառ-վում: Որոշ ջանքեր գործադրելու դեպքում՝ անպայման հաջողության կհասնեք: Մասնագիտական ոլորտում կա-րող եք, սովորական դարձած խնդիրներին, նոր լուծումներ գտնել: Գործընկերների հետ հնարավոր են տարաձա-յնություններ, սակայն, փոխզիջումների շնորհիվ, լուրջ կոնֆլիկտներ չեն ծագի:

Երկվորյակ:

Նախքան որևէ նոր գործ ձեռնարկելը՝ համոզվեք, որ կկարողանաք ինքնուրույն գլուխ հանել: Անգամ, եթե ա-ջակցություն առաջարկեն, միևնույն է, բոլոր բարդ խնդիրները ստիպված կլինեք ինքներդ լուծել: Ղեկավարութ-յան, գործընկերների հետ հնարավոր են տարաձայնություններ: Վեճեր կծագեն նաև հարազատների հետ:Անբա-րենպաստ օր է ֆինանսական հարցեր լուծելու համար:

Խեցգետին:

Լուրջ փոփոխությունները քիչ հավանական են: Կարևոր հարցերում կայունությունը կուրախացնի ձեզ : Օյսօր առավել շատ կխորհեք, քան որևէ իրական գործով կզբաղվեք, ինչը լավ է, քանզի ապագայի ծրագրերում բոլոր հանգամանքները հաշվի կառնեք, ուշադրություն կդարձնեք, շրջապատի կողմից անտեսված մանրուքներին: Այսօր մտերիմների հետ լավ ժամանակ կանցկացնեք:

Առյուծ:

Առավել համարձակ եղեք և նոր, մեծամասշտաբ գործեր ձեռնարկեք: Ճիշտ է որոշ դժվարություններ կծագեն, սակայն, միևնույն է, ձեզ մոտ ամեն բան հրաշալի կստացվի: Հարմար օր է ցանկացած բնույթի հարաբերութ-յուններ սկսելու համար:Կարող եք հանդիպել մարդկանց, ովքեր հետագայում ձեզ դաշնակից և անգամ հովա-նավոր կդառնան: Հնարավորություն կունենաք ընտանեկան որոշ հարցեր լուծել:

Կույս:

Այսօր, հնարավորինս, խուսափեք մրցակցային պայքարի մեջ ներքաշվելուց, առավել ևս, եթե դրա անհրա-ժեշտությունը չկա: Կենտրոնացեք ձեր մասնագիտական դիրքերն ամրապնդելու վրա: Կարող եք հիասթափվել այն մարդուց, ով ձեզ վրա միշտ լավ տպավորություն է թողել: Հարմար օր է ինքնուրույն աշխատելու, անսպառ երևակայություն պահանջող, ստեղծագործական գործունեություն ծավալելու համար:

Կշեռք:

Օրվա առաջին կեսը դժվար թե բարեհաջող դասավորվի: Զգացմունքային դաշտն անկայուն է, տրամադրութ-յունը՝ փոփոխական: Քչերին կհաջողվի լեզու գտնել ձեզ հետ: Մի շարք տարաձայնություններ կծագեն: Կհա-ջողվի խաղաղություն պահպանել միայն այն դեպքում, եթե զերծ մնաք սուր մեկնաբանություններից և վիրա-վորական հայտարարություններից: Օրվա երկրորդ կեսն առավել արդյունավետ կդասավորվի:

Կարիճ:

Ցանկացած նոր գործ զգուշություն է պահանջում: Ճշտապահությունը, զգոնությունն ու մանրուքների հանդեպ ուշադրությունը՝ կօգնեն խուսափել մի շարք դժվարություններից: Հետևեք այն անձանց խորհուրդներին, ում հաջողությունը հեշտ չի տրվել: Այսօր նման մարդկանց խոսքերը կարող են շատ վճռորոշ լինել: Ուշադրություն դարձրեք առողջությանը: Փորձեք նվազագույնի հասցնել ծանրաբեռնվածությունը:

Աղեղնավոր:

Հեշտությամբ եք կորցնում հոգեկան հավասարակշռությունը, իսկ մանրուքները՝ սրտին մոտ ընդունում, ինչը շատ հարցերում խանգարում է ձեզ: Հիշեք՝ այսօր ծագած խնդիրներն, այնքան էլ լուրջ չեն, որքան թվում է, դը-րանցից շատերը ժամանակի ընթացքում իրենց լուծումը կգտնեն: Հնարավոր են նվերներ, որոշակի գումարային շահույթ: Ծախսերը շատ չեն լինի, եթե ձեզ որոշ գնումներ թույլ տաք:

Այծեղջյուր:

Բարեհաջող օր է սպասվում: Ձեր անսպառ հմայքը և մարդկանց ճանաչելու ունակությունը, գործնական տե-սանկյունից, օգտակար կլինեն: Ազդեցիկ մարդկանց հետ շփումներում վրիպումներ թույլ չեք տա: Փորձեք ձեռք բերել նոր համախոհներ և գործընկերներ, քանզի այսօր կարող է շատ ամուր դաշինք կնքվել:

Ջրհոս:

Հնարավոր են լուրջ տարաձայնություններ այն մարդկանց հետ, ովքեր, սովորաբար, կես խոսքից հասկացել են ձեզ: Այսօր չափազանց եսասեր եք, շրջապատից կպահանջեք ձեր ցանկությունների անհապաղ իրագործում: Զիջումների չեք գնա: Ամեն կերպ կցուցադրեք ձեր դժգոհությունը: Այսօր, նշանի շատ ներկայացուցիչներ կհաս-կանան, որ իրենց ցանկություններն անիրագործելի են:

Ձկներ:

Այսօր չարժե ռիսկի դիմել: Բացասական միտումների ազդեցությունը նվազագույնի կհասցնեք, եթե ձեր քայ-լերում առավել շրջահայաց և խելամիտ լինեք:Վտահեք միայն նրանց, ովքեր բազմիցս ապացուցել են իրենց նվիրվածությունը: Չզարմանաք, եթե իրադարձությունները զարգանան ոչ այնպես, ինչպես ակնկալում էիք:

(Visited 5 477 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: