Խոյ.
Այսօր դուք բավական հաջող կարգավորում եք ձեր գործերը` հակառակ մանր դժվարություններին և թյուրիմածություններին: Ձեր կայացրած որոշումները աչքի են ընկնում խելամտությամբ և հեռատեսությամբ: Դրանք նաև կայացվում են ճիշտ ժամանակին, ինչն էլ օգնում է ձեզ` իրավիճակից առավելագույնս շահած դուրս գալ: Օրվա ընթացքում աճում է հետաքրքրությունը հասարակական ու քաղաքական կյանքի հանդեպ, դուք ավելի շատ ժամանակ ծախսում եք ուրիշների, քան` ձեր գործերի վրա:Հարմար օր է նոր պաշտ ոնում աշխատանքի անցնելու համար: Մտերիմների կողմից դա հատկապե ողջունելի կլինի և հոգեկան բավարարվածություն կպատ ճառի ձեզ:
Ցուլ.
Ոչ միանշանակ ու բարդ օր է: Լավ կլիներ, որ մի որևէ հետաքրքիր ու հեռանկարային բանով զբաղվեիք, որը ձեզ ամբողջովին կկլա ներ ու կստիպեր կենտրոնանալ: Նշանի որոշ ներկայացուցիչների մոտ հետաքրքրություն կառաջանա գիտական հետազոտությունն երի հանդեպ, նրանցից ոմանք հնարավորություն կունենան շարունակել կրթությունը կամ բարձրացնել որակավորումը: Չեն ստաց վում մտերիմների հետ հարաբերությունները` նրանք ձեզ թվում են ոչ բավարար հետաքրքիր և դուք չեք կարողանում համախոհներ գտնել: Նշանի որոշ ներկայացուցիչներ իրենց անհաջողություններում սկսում են մեղադրել շրջապատի մարդկանց:
Երկվորյակներ.
Այսօր հատկապես ողջունվում են հասարակական գործունեությամբ զբաղվելը և բարեգործական նախագծերում ներգրավվելը: Բա րենպաստ են ֆինանսական հեռանկարները, կարելի է գործարքներ կնքել և խոշոր գնումներ կատարել: Մարդկանց հետ հեշտությ ամբ եք լեզու գտնում, սակայն իրականում ոչ մեկին չեք վստահում, և մարդիկ դա զգում են:Օրվա երկրորդ կեսին կարող են մանր տհաճություններ ծագել, նաև չեն բացառվում տհաճ լուրերը: Նշանի որոշ ներկայացուցիչներ հրաժարվում են նախապես մշակած պլաններից` նախապատվությունը տալով նոր գաղափարներին, սակայն դժվար թե դա իրեն արդարացնի:
Խեցգետին.
Որոշումները, որ դուք այսօր կայացնում եք, աչքի են ընկնում իրենց յուրահատկությամբ և համարձակությամբ, այդ իսկ պատճառով էլ ոչ միանգամից են աջակցություն ստանում: Սակայն դուք չեք հանձնվում և ճիշտ եք անում, քանի որ հաջողության հասնելու ձեր շանսերը շատ մեծ են: Բարենպաստ օր է պրոֆեսիոնալ ոլորտում ոչ մեծ փոփոխությունների, ինչպես նաև նոր գործ սկսելու համար, որում լիովին կբացահայտվեն ձեր ունակությունները: Մի ծուլացեք և մի տրվեք գայթակղություններին` միայն ձեր անձնական թուլ ություններն են, որ կարող խանգարել մտահղացումների իրականացմանը:
Առյուծ.
Հաջող օր է, շատ բան տրվում է հեշտությամբ, իսկ ձեր հաջողություններին կարելի է միայն նախանձել: Ինչ էլ որ տեղի ունենա, դուք միևնույն է, չեք կորցնում լավատեսությունն ու հոգեկան հավասարակշռությունը: Շրջապատի մարդիկ հասկանում են, որ ձեր վրա կարելի հենվել և էլ’ ավելի են ձեզ գնահատում: Բարենպաստ օր է ղեկավարության և ազդեցիկ մարդկանց հետ հանդիպելու համար, ձեր գաղափարները կարող են լուրջ աջակցություն ստանալ:Դրանից բացի, օրը հարմար է աշխարհիկ միջոցառումների համար, ձեզ դուր է գալիս ուշադրության կենտրոնում լինել, լսել հաճոյախոսություններ:
Կույս.
Այսօր ուշադիր եղեք հատկապես առաջին կեսին` դա այն ժամանակահատվածն է, երբ դուք ավելորդ բան շատ եք խոսում: Դրա հետ մեկտեղ էլ ձեր գործերին ակտիվորեն խառնվում են մարդիկ, ում վստահելու հիմքեր դուք չունեք: Փորձելով պաշտպանել ձեր շահե րը, դուք կոշտ ու անզիջում դիրք եք բռնում, դրանով իսկ սադրելով ձեր հանդեպ անբարյացման տրամադրվածներին: Ծախսերը ձեր սպասվածից ավելի շատ կլինեն, և ռիսկ կա մնալ առանց գումար:Օրվա երկրորդ կեսին հնարավոր կլինի առօրեական միապաղաղ գործերից անցնել ավելի հետաքրքիր ու հրապուրիչ բանի: Դուք ստեղծագործական ուժերի ներհոսք եք զգում, զարմացնում շրջապ ատին ձեր օրիգինալ գաղափարներով:
Կշեռք.
Այսօր դուք չափից ավելի ինքնավստահ եք և դա իր լուրջ հիմքերն ունի: Օրը կապված կլինի կարևոր հաղթանակների հետ, եթե դուք ձեր մեջ գտնեք բավարար չափով վճռականություն և համարձակություն` շատ ուժեղ մրցակցի հետ անհավասար պայքարի մեջ մտ նելու համար: Կարող են տարաձայնություններ ծագել ղեկավարության և ավագ սերնդի ազգականների հետ, սակայն դուք կկարող անաք ապացուցել ձեր ճշմարտացիությունը, չոտնահարելով որևիցե մեկի շահերն ու ինքնասիրությունը:Նշանի որոշ ներկայացուց իչներ այսօր հեշտությամբ կսիրահարվեն, մնում է միայն, որ նրանք կարողանան ճիշտ արտահայտել իրենց զգացմունքները, և պատ ասխանը իրեն սպասեցնել չի տա:
Կարիճ.
Այսօր դրական միտումների ազդեցությունը ուժեղ կլինի, միայն օրվա սկզբին հնարավոր են որոշ դժվարություններ: Դրանք առաջին հերթին կապված կլինեն ձեր տրամադրության հետ, որն անկայուն է և կարող է փչանալ ամեն մի մանրուքից; Դրա հետ մեկտեղ էլ դուք շատ կասկածամիտ եք և հաճախ եք բոլորովին անհիմն թաքնված մտքեր փնտրում: Շնորհիվ ձեր եռանդի և նպատակամղվա ծության, դուք հարթում եք բոլոր այն գործերը, որոնք շատերի ատամների բանը չեն: Ոմանց համար դուք դառնում եք փրկօղակ, քա նի որ սիրով ու անշահախնդիր օգնում եք դժվարության մեջ հայտնվածներին:
Աղեղնավոր.
Օրը բավական անհարթ է, և պահերով դժվարություններ կծագեն: Ռիսկ կա ընկնել վատ ազդեցության տակ, դառնալ խաղալիք ինչ-որ մեկի հմուտ ձեռքերում: Դուք չափից ավելի մեծ նշանակություն եք տալիս ապագայի մասին մտորումներին, չնայած ավելի ճիշտ կլիներ կենտրոնանալ ներկայի վրա: Անխոս, հաջող կլինի օրը հատկապես ինտելեկտուալ ջանքեր և ստեղծագործական մոտեցում ներ պահանջող աշխատանքների համար: Դուք ի վիճակի եք գտնել այն իրադարձությունների իրական պատճառները, որոնք մար դկանց դրել են փակուղու մեջ, ինչպես նաև կարող եք գտնել սեփական գործողությունների և ուրիշների վարքագծի միջև կապը:
Այծեղջյուր.
Այսօր բազմաթիվ հետաքրքիր գործնական առաջարկություններ կլինեն, սակայն դուք պետք է հիշեք, որ նոր ոլորտում հաջողության հասնել կարելի է միայն որոշ ժամանակ անց: Օրվա սկիզբը առավել բարդ ժամանակահատվածն է, երբ դուք էմոցիոնալ առումով անկայուն եք և հեշտությամբ եք տրվում սադրանքների: Դուք վիճում եք անգամ ամենամտերիմ մարդկանց հետ, նրանք ձեզ չեն հասկանում և բնականաբար` նաև չեն աջակցում: Այնպես որ ստեղծված հոգեբանական իրավիճակում լավագույն տարբերակը, որ աստղերը կարող են ձեզ առաջարկել, դա երեկոն միայնության մեջ անցկացնելն է:
Ջրհոս.
Այսօր ձեզ մոլորության մեջ գցելը բավական հեշտ է, ինչից էլ կշտապես օգտվել անբարյացկամները: Հնարավոր են լուրջ ֆինանսակ ան կորուստներ, կա վտանգ ներդնել փողերը ձախողման դատապարտված գործի մեջ: Դրա հետ մեկտեղ էլ օրը հարմար է ինտելեկ տուալ աշխատանքի և բարդ խնդիրների լուծման համար:Օրվա երկրորդ կեսը նվիրված կլինի անձնական ու ընտանեկան գործերին: Դուք թույլ չեք տալիս սխալներ, սակայն իրադարձությունները չեն զարգանում այնպես, ինչպես դուք կցանկանայիք: Հնարավոր են զգալի ծախսեր` կապված կահույքի գնման և բնակարանը բարեկարգելու հետ: Ուղևորություններին պատրաստվեք լրջորեն` դա կօգնի խուսափել հետաձգումներից:
Ձկներ.
Օրվա առաջին կեսին կարելի է պրոֆեսիոնալ և ֆինանսկաան խնդիրներ լուծել: Սա այն ժամանակահատվածն է, երբ դուք ի վիճա կի եք հստակորեն գործողությունների պլան մշակել, իսկ հետագայում ուղղակի կետ առ կետ իրականացնել այն, առանց ամեն առ անձին քայլի վրա մտածելու:Նշանի որոշ ներկայացուցիչներ վերանայելով իրենց վարքագիծը, կփոխեն ապագային միտված իրենց պլանները: Հնարավոր է ռոմանտիկ կապ: Այսօր սկսված հարաբերությունները բարդ կլինեն, քանի որ դրանցում շատ են պատրանք ներն ու հնարովի բաները, փոխարենը քիչ է անկեղծությունը: