ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11

Խոյ։ Հազիվ թե հաջողվի խուսափել դժվարություններից: Հավանական են տհաճ նորությունները, անհաջող զուգադիպությունները: Սակայն բոլոր խնդիրները կարելի է հաղթահարել:Ավելի լավ դա ստացվում է այն Խոյերի մոտ, ովքեր իրենց առջև մեծ նպատակներ են դնում: Փորձում եք մտածել ոչ միայն ընթացիկ խնդիրները լուծելու, այլև ավելի մեծ բաների մասին: Մտերիմների հետ փորձում եք անկեղծ լինել և ճիշտ եք անում: Հնարավոր է հիշեք անցյալի ինչ-որ տհաճ իրավիճակ, բայց այն օգտակար կլինի և թույլ կտա ապագայում խուսափել սխալներից:

Ցուլ։ Շատ բան դժվար է տրվում, սակայն դուք չեք հանձնվում, և ճիշտ եք անում: Համառությունը տեղին կլինի։ Դուք կարող եք հասնել ավելիին, քան ակնկալում եք: Կարող են լուծվել այն խնդիրները, որոնք վերջերս ձեզ հանգիստ չեն տալիս: Եթե ավելի վստահ և հանգիստ լինեք, շատ լավ տպավորություն կթողնեք: Օրը հարմար է բանակցությունների, այն հարցերի քննարկումների համար, որոնք խոստանում են երկարատև համագործակցություն: Մտերիմները կարող են քննադատել ձեզ, բայց դա չի հանգեցնի թշնամանքի կամ խնդիրների: Կհաջողվի պահպանել խաղաղություն և փոխըմբռնում:

Երկվորյակ։ Կարելի է հաջողության հասնել գործերում, այդ թվում նաև այն գործերում, որոնք վերջին շրջանում, կարծես, անհուսալի էին: Պետք չէ շտապել: Ժամանակը բավարար է ամեն ինչ հասցնելու համար: Ավելի լավ է օգտվել վստահելի, հուսալի մեթոդներից, նույնիսկ եթե դրանք բավականին արդյունավետ չեն: Որոշ Երկվորյակներ կստանան տարօրինակ և անհանգստացնող լուրեր: Ողջ ստացած ինֆորմացիան պետք է մանրակրկիտ ստուգել: Վտանգ կա, որ ձեզ մոլորեցնում են: Երբ հասկանաք, թե ինչ է իրականում կատարվում, ճիշտ որոշում կայացնելը ավելի հեշտ կլինի:

Խեցգետին։ Բարենպաստ և արդյունավետ օր է: Կարելի է զգալի առաջընթաց գրանցել ամենատարբեր գործերում այդ թվում նաև այն գործերում,որոնց մասին դուք նախկինում ընդամենը մոտավոր պատկերացում եք ունեցել: Չի բացառվում, որ ի հայտ կգան նոր դաշնակիցներ և օգնականներ, ում վրա կարելի է հույս դնել դժվարին պահին ։ Ժամանակի ընթացքում նրանք իրական ընկերներ կդառնան: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ: Շատ բան ավելի հեշտ կտրվի, քան ակնկալում եք: Հարմար օր է, ծավալուն և բարդ գործի ձեռնամուխ լինելու համար: Դուք կարող եք արագ հասկանալ, թե ինչպես ավելի լավ գործել և կստանաք ցանկալի արդյունք:

Առյուծ։ Բարենպաստ օր է, թեև ոչ այնքան արդյունավետ: Դժվար թե հաջողվի հասնել գլխապտույտ հաջողությունների, բայց դուք լավ ժամանակ կանցկացնեք, կշբվեք հաճելի ու հետաքրքիր մարդկանց հետ ։ Հնարավորություն կունենաք բարելավել հարաբերությունները, որոնք վերջին շրջանում լարված են եղել կամ կհաշտվեք նրանց հետ, ում հետ վեճեր եք ունեցել: Կարելի է փոքր գնումներ անել, այդ թվում ՝ չպլանավորված: Դրանք հաջող կլինեն: Չեն բացառվում ուղևորությունները: Ճանապարհին հնարավոր են ծանոթություններ, որոնք ռոմանտիկ շարունակություն կստանան:

Կույս։ Համբերատար եղեք: Շատ բան այնպես չի ընթանում, ինչպես կցանկանայիք: Ցանկալի արդյունքների հասնելը ոչ միանգամից կհաջողվի։ Դուք չեք բողոքում, այլ շարունակում եք գործել, և ճիշտ եք անում: Նման մոտեցումը թույլ է տալիս շատ բան փոխել դեպի լավը ։ Որոշ Կույսեր կազատվեն պատրանքներից, կհասկանան, թե ինչն է խանգարում նրանց հաջողության հասնելու համար և կգտնեն խոչընդոտները վերացնելու ճանապարհը: Կարելի է գտնել օգնականներ, դաշնակիցներ, համախոհներ: Դուք դուր եք գալիս մարդկանց, լավ տպավորություն եք թողնում շրջապատի մոտ: Ինչ-որ մեկը կարող է սիրահարվել ձեզ առաջին հայացքից։

Կշեռք։ Բարենպաստ օր է շփման, դաշնակիցներ և համախոհներ գտնելու համար: Կարելի է պայմանավորվել ընկերների, գործընկերների հետ համատեղ գործողությունների մասին, քննարկել ապագայի պլանները: Ձեզ սատարելու են նույնիսկ նրանք, ովքեր նախկինում ձեր թշնամիներն են եղել: Հնարավոր են հաջող գնումներ, անակնկալներ, նվերներ: Դրամական ձեռքբերումները կլինեն ավելի համեստ, քան ակնկալում եք: Որոշ Կշեռքներ հնարավորություն կունենան շահավետ ներդրումներ կատարել կամ լուծել այն ֆինանսական խնդիրները, որոնք վերջին շրջանում անհանգստացրել են։

Կարիճ։ Բարենպաստ օր է շփման, դաշնակիցներ և համախոհներ գտնելու համար: Կարելի է պայմանավորվել ընկերների, գործընկերների հետ համատեղ գործողությունների մասին, քննարկել ապագայի պլանները: Ձեզ սատարելու են նույնիսկ նրանք, ովքեր նախկինում ձեր թշնամիներն են եղել: Հնարավոր են հաջող գնումներ, անակնկալներ, նվերներ: Դրամական ձեռքբերումները կլինեն ավելի համեստ, քան ակնկալում եք: Որոշ Կշեռքներ հնարավորություն կունենան շահավետ ներդրումներ կատարել կամ լուծել այն ֆինանսական խնդիրները, որոնք վերջին շրջանում անհանգստացրել են։

Աղեղնավոր։ Օրվա սկիզբը դժվար թե հաջող դասավորվի: Հաճախ ստիպված եք փոխել ծրագրերը: Բազմաթիվ անսպասելի իրադարձություններ խանգարում են կենտրոնանալ գործերի վրա: Երբեմն դուք սխալներ եք թույլ տալիս: Փորձեք շտկել դրանք, քանի դեռ ոչ ոք չի նկատել: Հիմա նույնիսկ աննշան վրիպումները կարող են մեծապես վնասել ձեր հեղինակությունը: Օրվա երկրորդ կեսը անցնում է հանգիստ և հաճելի: Այն հարմար է ընկերների հետ զրուցլու, հյուրեր ընդունելու համար: Կարելի է նաև հանգստանալ, իրականացնել ինչ-որ առողջարարական պրոցեդուրաներ: Դրանք արդյունավետ կլինեն:

Ջրհոս։ Ձեզ սպասում են բազմաթիվ գայթակղություններ: Դրանց դիմակայելը հեշտ չէ, բայց անհրաժեշտ է: Փորձեք չփոխել ձեր պլանները: Ինքնատիրապետումը հատկապես կարևոր կլինի օրվա առաջին կեսին: Զգացմունքները այդ ժամանակ շատ ուժեղ են: Օրվա երկրորդ կեսը հաջող կդասավորվի: Այն հարմար է բազմաթիվ հարցեր քննարկելու, ինչպես նաև որոշումներ կայացնելու համար: Հնարավորություն կունենաք հանգստանալ, վերականգնել ուժերը ։ Երեկոն հարմար է առողջությամբ զբաղվելու համար:

 Ձուկ։ Օրը բավական բարդ է: Պետք է զգույշ լինել: Հետևողական եղեք հատկապես օրվա առաջին կեսին: Պետք չէ պատմել ձեր գաղտնիքները կամ քննարկել հեռավոր ապագայի ծրագրերը: Ընդհանրապես, որքան քիչ պատմեք ձեր մասին, այնքան լավ ։ Օրվա երկրորդ կեսին գործերը ու խնդիրները, որոնք լուծման կարիք ունեն, ավելի շատ կլինեն, քան ակնկալում եք: Պետք է ավելի ջանաք թափեք, որպեսզի ավարտին հասցնեք այն ամենը ինչ սկսել եք: Այս պահին ավելի լավ է չպլանավորել հեռավոր ճանապարհորդություն: Այն հաջող չի լինի:

ԱՂԲՅՈՒՐԸ

(Visited 5 176 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: