ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Կարևոր գործերը մի հետաձգեք: Օրվա առաջին կեսը ավելի հարմար է դրանց համար, քան երկրորդը: Համատեղ գործողությունների մասին պայմանավորվելն էլ առավոտյան շատ ավելի հեշտ կլինի: Այս հատվածում շրջապատը ձեզ կես խոսքից կհասկանա, բարձր կգնահատի ձեր գաղափարները: Ինչքան երեկոն մոտենա, այնքան դժվար կլինի կանանց հետ լեզու գտնելը: Զգույշ եղեք գումարի հետ: Հաճախ դրանք անտեղի կծախսեք:
Պատրաստ եղեք անսպասելի իրադարձությունների: Նշանակալի փոփոխություններ հնարավոր են ինչպես մասնագիտական ոլորտում, այնտեղ էլ անձնական հարաբերություններում: Բոլոր դեպքերում պետք է արագ արձագանքել իրադարձություններին, որոշումներ ընդունել առանց երկար-բարակ մտորումների:
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Բարենպաստ օր է գործնական շփումների, բարձր մակարդակի բանակցությունների համար: Կարող եք երկարատև համագործակցության մասին պայմանավորվածություն ձեռք բերել: Չեն բացառվում աշխատանքը փոխելու հետ կապված առաջարկները: Շատ Ցուլեր կփոխեն իրենց վերաբերմունքը այնպիսի բաների հանդեպ, որոնց առաջ ուշադրություն չէին դարձնում: Դա թույլ կտա խուսափել սխալներից ու վերահաշվարկներից:
Մտերիմների հետ հաճելի ժամանակ անցկացնելու, ինչ-որ հետաքրքիր վայրերում լինելու հնարավորություն կունենաք: Օրը հարմար է սիրային ժամադրությունների համար: Դրանք անսովոր ու հիշարժան կլինեն:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Ձեզ բարենպաստ օր է սպասվում: Հատկապես հաջող կլինի նրա սկիզբը: Այդ հատվածում հեշտությամբ կլուծվեն խնդիրները, կկարողանաք ուղղել նախկինում գործած սխալները: Բավականաչափ ուժ ու եռանդ կունենաք մի շարք նպատակների հասնելու համար: Հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա խանգարել ձեզ: Աշխատանքին կամ բիզնեսին վերաբերող նոր գաղափարներ կունենաք: Շուտով կգտնվեն մարդիկ, ովքեր կօգնեն կյանքի կոչել դրանք:
Լավ կդասավորվեն շրջապատի հետ հարաբերությունները: Ունակ կլինեք լեզու գտնել նրանց հետ, ում հետ ընդհանուր գոնե մեկ բան ունեք: Հնարավոր են անսպասելի նվերներ:
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրը հաջող կդասավորվի, եթե ինքներդ ձեզ համար խնդիրներ չստեղծեք: Աշխատեք շրջապատի հետ չվիճել: Ճիշտ է, նրանք միշտ չէ, որ ճիշտ կվարվեն, հաճախ տհաճ նկատողություններ կանեն ու պրովոկացիայի կենթարկեն ձեզ: Բայց կոնֆլիկտը բոլոր դեպքերում իրավիճակը դեպի լավը չի փոխի, այնպես որ՝ լավ է խուսափել նրանից: Օրը հարմար է ինքնուրույն աշխատանքի, ինչպես նաև ուղևորությունների համար: Պայմանների փոփոխությունը կբարձրացնի տրամադրությունը:
Սպոնտան գնումներ մի արեք: Այսօր հակված կլինեք գումարը ծախսել այնպիսի իրերի վրա, որոնց անհրաժեշտությունն առանձնապես չունեք: Գործարքներ կնքելու հարցում էլ լավ է չշտապել: Հեշտ հարստանալ այսօր ձեզ մոտ հազիվ թե ստացվի:
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Բարենպաստ օր է: Շատ բան լավ կստացվի: Ճիշտ համախոհներ կընտրեք, կգտնեք մարդկանց, որոնք ոչ միայն կարող են, այլև ուզում են աջակցել ձեզ լուծել ձեր խնդիրները: Բայց կարևոր է նաև գործերի ու խնդիրների հանդեպ ստեղծագործ մոտեցումը: Ուրիշի օրինակին չեք հետևի, կփնտրեք սեփական մեթոդներն ու որոշումները: Լավ գումար աշխատելու հնարավորություն կունենաք: Հավանական են խոշոր դրամական մուտքեր:
Օրը հարմար է ընտանիքի անդամների հետ շփումների, ընտանեկան տոներ կամ ընկերական երեկույթներ կազմակերպելու համար: Ունակ կլինեք շատերի տրամադրությունը բարձրացնել, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ կձգտեն դեպի ձեզ: Հնարավոր է սիրային հարաբերությունների սկիզբ:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Հաճախ զգույշ ու ուշադիր չեք լինի, բայց լուրջ սխալներ թույլ չեք տա: Շատ գործերում կօգնեն հին ծանոթները: Նրանք ձեր կողմը կանցնեն, լավ գաղափարներ կտան, ֆինանսապես կաջակցեն: Օրը նաև աշխատանքի կամ ուսման հետ կապված լավ նորություններ է խոստանում: Հին դատական վեճը ձեզ համար հաջող ձևով կլուծվի:
Լավ լեզու կգտնեք և՛ մտերիմների, և՛ նրանց հետ, ում համարյա չեք ճանաչում: Շատերի վրա լավ տպավորություն կթողնեք, չի բացառվում, որ ինչ-որ մեկը ձեզ առաջին հայացքից սիրահարվի: Չեն բացառվում անսպասելի նվերները, անակնկալները, որոնք կբարձրացնեն տրամադրությունը:
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Վճռական տրամադրված կլինեք, ուզածին հասնելու համար շատ բանի ունակ կլինեք: Միայն թե շրջապատը ձեզ բոլոր հարցերում չէ, որ կաջակցի: Հիմա հակված չեք լինի երկար բանակցություններ վարել, համոզել ինչ-որ մեկին կամ փոխզիջումների գնալ: Արդյունքում լուրջ կոնֆլիկտներ կառաջանան, երկար ժամանակով կարող են փչանալ գործնական հարաբերությունները: Մտերիմները հաճախ կփորձեն հարթել սուր անկյունները, բայց միշտ չէ, որ հաջողության կհասնեն այդ գործում:
Օրը հարմար է հանգստի ու ուժերը վերականգնելու համար: Եթե գործերը հետաձգելու հնարավորություն ունեք, հենց այդպես էլ վարվեք: Երեկոյան խուսափեք ավելորդություններից, քանի որ ձեր օրգանիզմը այդ հատվածում խոցելի կլինի:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրվա սկիզբը բարենպաստ կլինի: Այս հատվածը հարմար է ամենատարբեր խնդիրներ լուծելու համար՝ սկսած ամենահեշտերից, վերջացրած՝ նորերով ու բարդերով: Կարող եք նոր համախոհներ գտնել, որոնք իրենց վրա կվերցնեն ձեր հոգսերի մի մասը: Շահավետ գործարքներ կնքելու հնարավորություն կունենաք: Ավելի ուշ ձեր անուշադրության հետևանքով խնդիրներ կառաջանան: Փորձելով հնարավորինս արագ հասնել նպատակներին՝ ռիսկի եք դիմում աչքաթող անել մանրուքները:
Ուղևորությունները լավ կանցեն, հատկապես, եթե ճամփա գնաք հին ծանոթների, մտերիմ մարդկանց հետ, որոնք կիսում են ձեր նախասիրություններն ու հետաքրքրությունները: Հնարավոր են հաճելի անակնկալներ, նվերներ:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Ստիպված եք լինելու զբաղվել ուրիշների գործերով: Մտերիմները ձեր օգնության կարիքը կունենան, բայց ձեզ կդիմեն ոչ միայն նրանք: Չի բացառվում, որ ստիպված լինեք աջակցել անծանոթ մարդուն, մասնակցել ինչ-որ կարևոր հասարակական միջոցառման, բարեգործական ակցիայի: Վատ օր չէ աշխատանքի համար: Գործերից արագ գլուխ կհանեք ու շատ բան կսովորեք: Բայց գործընկերները հաճախ սխալներ կանեն, և հենց դուք պետք է ուղղեք դրանք:
Բարենպաստ օր է ֆինանսների տեսանկյունից: Հնարավոր են նշանակալի դրամական մուտքեր ու շահավետ գործարքներ: Որոշ Աղեղնավորների կհաջողվի տան համար անսովոր իրեր ու օգտակար կենցաղային տեխնիկա գնել:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Զգուշություն է պետք: Օրը կարող է հեշտ թվալ, բայց պետք չէ լրջորեն հույս դնել հեշտ հաջողությունների ու արագ հաղթանակների վրա: Ճանապարհին խոչընդոտներ կծագեն հենց այն ժամանակ, երբ դրանք ամենից քիչն եք սպասում: Չեն բացառվում սխալներն աշխատանքի, հաշվարկների մեջ, որոնք ֆինանսական կորուստների կհանգեցնեն: Փորձված համախոհները և պարզապես լավ ծանոթները կփորձեն օգնել ձեզ, միայն թե նրանց ջանքերը շատ համեստ արդյունքներ կտան:
Բարենպաստ օր է ուսման համար: Արագ կմտապահեք ինֆորմացիան, միայն թե միշտ չէ, որ գլխի կընկնեք, թե ինչպես է պետք այն օգտագործել: Որոշ Այծեղջյուրներ իրենց տաղանդները կիրառելու անսպասելի ձև կգտնեն:
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Բարենպաստ օր է: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Ուժերի ներհոսք կզգաք, ոգևորությամբ կստանձնեք նոր գործերը, չեք վախենա, որ դրանք ավարտին հասցնելը դժվար կլինի: Նոր խնդիրներ կառաջանան, և ձեզ համար իսկապես հետաքրքիր կլինի լուծում տալ դրանց: Եթե օգնության կարիք ունենաք, դիմեք ամենամտերիմներին: Մյուս մարդիկ նրանց նման անշահախնդիր չեն լինի: Երեկոյան հնարավոր են չպլանավորված ծախսեր:
Օրը հարմար է ծանոթությունների համար: Հեշտությամբ լեզու կգտնեք շրջապատի հեռ, շատերին դուր կգաք, իսկ ինչ-որ մեկին ամբողջությամբ կգրավեք: Այնպես որ՝ նոր սիրավեպի հավանականությունը շատ մեծ է:
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրը բարդ կլինի: Ձեզ համար դժվար կլինի շրջապատի հետ լեզու գտնելը: Բացի այդ, հաճախ ստիպված եք լինելու գործ ունենալ մարդկանց հետ, որոնք ձեզ նման չեն լինի: Դա տարաձայնությունների կբերի: Կոնֆլիկտներ կառաջանան, որոնք կարող են խանգարել աշխատանքին ու ֆինանսական կորուստների պատճառ կդառնան: Աշխատեք ռիսկի չենթարկել գումարը, կասկածելի ներդրումներ չանել: Սպոնտան գնումներից էլ լավ է հրաժարվել:
Մտերիմները հաճախ կքննադատեն ձեզ: Օրինակ՝ եթե ինչ-որ գաղափարով կիսվեք, ձեզ միանգամից ցույց կտան դրա թույլ կողմերը: Բոլոր դեպքերում մտածածից չեք հրաժարվի, և ճիշտ կվարվեք: