Խոյ.
Օրը շատ հաճելի կլինի, դուք բավարար չափով դրական էմոցիաներ կստանաք։ Բայց զվարճանքները ձեր վրա թանկ են նստում, և դուք ավելի ուշ կփոշմանեք դրանց համար։ Նշանի ներկայացուցիչներն այսօր իրենց համար յուրահատուկ իրեր են գնում՝ չմտածելով, թե հետագայում ինչ են անելու դրանց հետ։Հնարավոր է կոնֆլիկտ այն մարդու հետ, ում հետ հարաբերությունները ձեզ համար ամենաթա նկն են։ Դուք հակված եք ասել այն, ինչ մտածում եք՝ չանհանգստանալով զրուցակցի կարծիքի մասին։ Հնարավոր են վեճեր ավագ ազ գականների հետ։
Ցուլ.
Օրը լի է անսպասելի իրադարձություններով։ Տեղի ունեցածը ձեզ չի անհանգստացնում, քանի որ դուք արագ եք կողմնորոշվում տար բեր իրադրություններում, իսկ ահա ձեր մտերիմներին օրը կարող է կանգնեցնել փակուղու առաջ։ Լավ կլինի, եթե ժամանակ գտնեք շրջ ապատողներին հանգստացնելու համար և բացատրելու, թե ինչը ոնց պետք է անել։ Կարելի է ֆինանսների հետ կապված որոշումներ ընդունել, մեծ գումարներ ներդնել սեփական բիզնեսի մեջ։Եթե այսօր սկսվեն ռոմանտիկ կամ գործնական բնույթի հարաբերությունն եր, կարող եք համոզված լինել, որ դրանք կլինեն վառ և անսովոր։ Լավ օր է վատ սովորություններից հրաժարվելու համար։
Երկվորյակներ.
Աստղերն այսօր ձեզ դրական էմոցիաներ կպարգևեն, եթե դուք առավոտից լավատեսորեն տրամադրվեք: Միայն թե վերջինս այնքան էլ չի ստացվում, քանի որ ձեզ տանջում են մռայլ մտքերն ու գիշերային մղձավանջներից մնացած տհաճ նախազգացումները: Գտեք ձեր մեջ ուժ հաղթահարելու դրանք և պայծառ տրամադրությամբ դիմավորելու օրվա գալուստը, ինչին մեծապես կօգնեն լիցքային վարժութ յունները, համեղ նախաճաշը կամ էլ պարզապես սիրելի մարդու համբույրը: Օրը հարմար է զբոսանքի համար: Եթե տանից միայնակ եք դուրս գալու, ապա չի բացառվում հետաքրքիր ծանոթությունը:
Խեցգետին.
Այսօր դուք ցանկանում եք ազատություն տալ երևակայությանը, սակայն այն կարող է ձեզ շատ հեռու տանել: Մինչ օդային դղյակներ կառուցել սկսելը, մտածեք` արդյոք հնարավորություն չունեք ավելի հուսալի և օգտակար բան կառուցել: Այսօր ստացվող տեղեկություն ները անհրաժեշտ է ստուգել` վտանգ կա, որ ինչ-որ մեկը ձեզ մոլորության մեջ է գցում:Օրը հարմար չէ բարդ մասնագիտական խնդի րների լուծման համար: Փորձելով պարզաբանել իրավիճակը` դուք էլ ավելի կխճճվեք: Անձնական բնույթի խնդիրները համեմատաբար հեշտ եք հարթում:
Առյուծ.
Հանդարտ ու խաղաղ օր է, երբ կարելի է ավարտել վաղուց սկսած գործերը և ամփոփել արդյունքները: Պետք չէ ոչ մի տեղ շտապել, կա բավարար ժամանակ` իրավիճակը գնահատելու և ծրագրերն ի մի բերելու համար: Դուք հիանալի խորհուրդներ եք տալիս, ինչը գնահ ատվում է շրջապատի կողմից: Խիստ ներդաշնակ են ընտանեկան և սիրային հարաբերությունները: Օրը ձեզ պարգևում է փոխըմբռ նում, շփման բերկրանք: Ուրախ լուրով կուրախացնի ձեր նկատմամբ վաղուց համակրանք տածող մարդը:
Կույս.
Այսօր ձեզ չի հաջողվի խուսափել մանր կենցաղային դժվարություններից, ցավալի թյուրիմածություններից, մտերիմների հետ վեճերից: Սակայն, բարեբախտաբար դա չի փչացնում ձեր տրամադրությունը. դուք հասկանում եք, որ դրանք լուրջ չեն, և պահպանում եք ձեր լավատեսությունը: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ ժամանակահատված է ուղևորությունների համար:Նշանի որոշ ներկայացուցիչ ներին օրը խոստանում է շրջադարձային փոփոխություններ անձնական կյանքում: Եկել է բախտորոշ հանդիպումների ժամանակը, որոնցից յուրաքանչյուրը կարող է նոր գլխապտույտ սիրավեպի սկիզբ դնել:
Կշեռք.
Բարենպաստ օր է արդյունավետ աշխատելու համար: Այսօր ձեր հաջողություններն այնքան զգալի կլինեն, որ դրանք չնկատելն ուղղա կի անհնար կլինի: Հնարավոր է աշխատանքի համար բարձր պարգևի արժանանաք, չի բացառվում ծառայողական առաջխաղացում: Շանս ունեք գտնել գործընկերների, ում հետ համագործակցությունը կարող է երկար տարիներ ձեզ մեծ եկամուտներ բերել:Ցավոք, ձեզ չի հաջողվում շատ ժամանակ անցկացնել մտերիմների հետ, և նրանք էլ կարող են վիրավորվել ձեր անուշադրությունից:
Կարիճ.
Ձգտեք խուսափել մրցակցությունից, շատ քիչ է հաղթող դուրս գալու հավանականությունը: Գործնական բնույթի բանակցություններ ում չափազանց զգույշ եղեք. չի բացառվում, որ փորձեն ձեզ բռնացնել խոսքի վրա: Մարդկանց մեջ կողմնորոշվելու ձեր ունակությունը կօգնի արագ հասկանալ, թե ում հետ արժե գործ բռնել, իսկ ումից` որքան հնարավոր է հեռու մնալ: Հնարավոր են նոր ծանոթություն ներ, որոնցից մեկը լուրջ հարաբերությունների սկիզբ կդնի:
Աղեղնավոր.
Հիշեք, որ օրվա ընթացքում հապճեպ և էմոցիաների ազդեցության տակ ընդունած որոշումները դրական արդյունքի չեն հանգեցնի: Սա այն եզակի օրերից է, երբ պետք է ոչ թե յոթ, այլ յոթանասուն անգամ չափել, հետո նոր մկրատը ձեռքը վերցնել: Կարելի է ճշգրտումներ մտցնել ղեկավարության հետ հարաբերություններում, ամրապնդել մասնագիտական դիրքերը: Նշանի առավել խորամանկ ներկայաց ուցիչները հնարավորություն կունենան առաջ անցնել իրենց վաղեմի մրցակիցներից:
Այծեղջյուր.
Օրը հարմար է հանգստի համար: Բարեբախտաբար, այսօր դուք կարող եք ձեզ թույլ տալ անգործության մատնվել: Անհապաղ լուծում պահանջող լուրջ խնդիրներ չեն ծագում, իսկ անլուրջ խնդիրները դուք հանձնարարում եք ձեր բազմաթիվ ծանոթներից մեկին, և ձեր օգնականը գերազանց կատարում է իր առաքելությունը:Հնարավոր է, որ ձեզ առաջարկեն գումար վաստակելու անսպասելի, սակայն հուսալի միջոց: Նշանի որոշ ներկայացուցիչներ ձեռնարկատիրական ունակություններ են դրսևորում և անմիջապես գտնում դրա համար լավագույն կիրառություն:
Ջրհոս․
Բեղմնավոր օր է, որի ընթացքում դուք մեծ հաջողությունների կհասնեք աշխատանքային ոլորտում: Հնարավոր է հաջողություն ձեզ հա մար բոլորովին նոր մի գործում, և դրա համար շնորհակալ պետք է լինեք ձեր դաշնակիցներին, ովքեր ժամանակին ձեզ օգնության ձեռք են մեկնում: Հավանական է գործարքների կնքում, որոնք շատ շուտով ձեզ եկամուտ կապահովեն:Անձնական հարաբերությունների տեսանկյունից ամենաթեթև օրը չէ, քանի որ չափից ավելի շատ եք այսօր ասում ու անում այնպիսի բաներ, որոնք շրջապատին դուր չեն գալիս:
Ձկներ.
Չնայած օրը չի կարելի է դժվարություններից և խնդիրներից լիովին զերծ համարել, այնուամենայնիվ, դուք պահպանում եք լավատես ությունն ու լավ տրամադրությունը, և ճիշտ եք անում, քանի որ կանցնի որոշ ժամանակ, և իրավիճակը կսկսի սրընթաց փոխվել դեպի լավը: Օրը բարենպաստ է նոր ծանոթությունների, աշխարհիկ միջոցառումներին մասնակցելու համար:Օրը հարմար է թե´ անձնական, թե´ մասնագիտական կարևոր հարցեր լուծելու համար` ուսումը խորացնելու, անհրաժեշտ գրականություն ձեռք բերելու: