ԽՈՅ Շատ բան սպասվածից լավ կդասավորվի։ Չեն բացառվում դրամական մուտքերը, որոնց շնորհիվ կլուծվեն վերջին շրջանում անհանգստացնող խնդիրները։ Հաջող զուգադիպությունը կօգնի արագ ավարտին հասցնել գործը, որում մեծ ուժեր էիք ներդրել։ Ձեզ հաճույքով կօգնեն ծանոթները, ավելի հաճախ՝ երիտասարդ կանայք։ Նրանց կարող եք դիմել խորհրդի կամ բարոյական աջակցության խնդրանքով։
Կարող եք գործարքներ կնքել։ Դրանք շահավետ կլինեն։ Գնումների համար էլ օրը լավն է։ Գումարը զուր չեք ծախսի, իրեր կգնեք, որոնք պետք կգան ձեզ ու ձեր մտերիմներին։
ՑՈՒԼ Հուսալի օգնականների ու վստահելի համախոհների կարիք կունենաք։ Առանց նրանց այսօր հաջողության հասնելը դժվար կլինի։ Մի վախեցեք ստանձնել բարդ խնդիրները։ Պատասխաններ գտնել միանգամից չի հաջողվի, բայց ամենից գլուխ կհանեք, եթե մի քիչ հաստատակամություն ցուցաբերեք։ Շատ հեշտ կտրվի ուսումը։ Արագ կմտապահեք ցանկացած տեղեկատվություն, որը կարող է պետք գալ, ճիշտ հարցեր կտաք մարդկանց, ովքեր պատրաստ են կիսվել իրենց փորձով։
Բարենպաստ օր է սիրելիի հետ կարևոր զրույցի համար։ Կարող եք քննարկել համատեղ ապագայի պլանները կամ անհանգստացնող հարցերը։ Չի բացառվում անսպասելի սիրային խոստովանությունը։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ Ձեզ անհանգիստ ու հետաքրքիր օր է սպասվում։ Շատ գործեր առաջ կգան, որոնք մեծ ոգևորությամբ կստանձնեք։ Ամեն անգամ չի հաջողվի ինքնուրույն ամենից գլուխ հանել, բայց օգնության պատրաստ մարդիկ ձեր կողքին կլինեն ու չեն ստիպի երկու անգամ խնդրել։ Չեն բացառվում ծանոթությունները, որոնք սիրային շարունակություն կստանան, եթե ինքներդ դա ցանկանաք ու նախաձեռնող լինեք։ Հավանական են հաջող զուգադիպություններ։
Զգույշ եղեք գումարի հետ։ Այսօր հակված կլինեք դրանք ծախսել անպիտան բաների վրա։ Թանկ զվարճանքներից էլ լավ է հրաժարվել, եթե նախապես չեք պլանավորել դրանք։
ԽԵՑԳԵՏԻՆ Շատ բան սովորականից դժվար կտրվի, հաճախ ընթացիկ գործերն էլ սովորականից ժամանակատար կլինեն։ Երբեմն սխալներ կանեք միայն այն պատճառով, որ չեք կարողանա կենտրոնանալ, մի կողմ վանել կողմնակի մտքերը։ Որոշ Խեցգետինների հանգիստ չեն տա տհաճ հիշողությունները։ Նրանք կտանջեն և՛ իրենց, և՛ ուրիշներին, չնայած որ կհասկանան՝ ոչ ոք ի վիճակի չէ փոխել անցյալը։
Բայց օրը ոչ միայն խնդիրներ, այլ նաև նոր հնարավորություններ կբերի։ Օրինակ՝ այն հնարավորություն կտա առաջընթաց ունենալ ձեզ համար շատ կարևոր գործում։ Հավանական են լավ նորություններ հեռվից ու հետաքրքիր առաջարկներ։
ԱՌՅՈՒԾ Օրվա սկիզբը հնարավորինս արդյունավետ օգտագործեք։ Սա ամենալավ ու խոստումնալից ժամանակահատվածն է։ Ինչ-որ բարդ ու կարևոր գործից գլուխ հանելու հնարավորություն կլինի։ Շրջապատը կհիանա ձեր տաղանդներով։ Այն մարդը, ով առաջ թերագնահատում էր ձեզ, կփոխի իր կարծիքը։ Չի բացառվում անսովոր ու վառ սիրային պատմության սկիզբը։
Հետևեք ֆինանսական գործերին։ Այսօր ցանկալի չէ գումարը ծախսել դատարկ բաների վրա կամ այն պարտքով տալ։ Ցանկացած գործարքի կնքում, որը նախապես պլանավորված չի եղել, լավ է հետաձգել։
ԿՈՒՅՍ Հույզերն այսօր անկայուն կլինեն։ Դա նշանակում է, որ ապրումներ շատ կունենաք; Չի բացառվում, որ ստիպված լինեք անհանգստանալ մտերիմների համար։ Այսօր նրանք խելամիտ չեն լինի ու սխալներ կանեն, որոնք դուք պետք է ուղղեք։ Հեշտ կլինի այն Կույսերի համար, ովքեր կկարողանան տեղի ունեցողին հումորով նայել ու խուճապի չմատնվել, եթե ինչ-որ բան այնպես չընթանա։
Վնասվածքներ ստանալու հավանականությունն այսօր սովորականից բարձր է, այնպես որ՝ զգույշ եղեք։ Էլեկտրական սարքների կամ սուր գործիքների հետ աշխատելիս մի մոռացեք անվտանգության կանոնների մասին։
ԿՇԵՌՔ Օրը հաջող կսկսվի։ Նրա առաջին կեսը հարմար է կարևոր գործերի, ձեզ համար հաճելի մարդկանց հետ շփումների համար։ Ինչքան օրն առաջ գնա, այնքան բարդ կլինի հանգստություն պահպանելը։ Սուր կարձագանքեք դատարկ բաներին։ Իրադարձությունների անբարենպաստ ընթացքը կբարկացնի ձեզ։ Հույզերի ազդեցությամբ լուրջ սխալներ անելու վտանգ կա։
Ուշադիր եղեք մտերիմների հանդեպ։ Այսօր նրանք ձեր հոգատարության կարիքը կունենան։ Հնարավորություն կունենաք նոր բան իմանալ այն մարդու մասին, ով վաղուց հետաքրքրում է ձեզ։
ԿԱՐԻՃ Վճռական ու ակտիվ կլինեք, պատրաստ չեք լինի հաշտվել պայմանների հետ ու նահանջել։ Եթե ինչ-որ կարևոր գործի վրա կենտրոնանաք, նրանում նշանակալի առաջընթացի կհասնեք։ Օգնականների կարիք չեք ունենա, նույնիսկ ուրախ կլինեք, որ ինչ-որ մեկին բացատրություններ տալու կարիք չկա։ Միակ բացասականն այն է, որ հնարավոր է գերագնահատեք ձեր ուժերը։
Օրը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու համար։ Այստեղ ինտուիցիան հուսախաբ չի անի։ Հնարավոր են անսպասելի դրամական մուտքեր։ Դա կարող է լինել նվերների կամ հին պարտքի վերադարձի տեսքով։
ԱՂԵՂՆԱՎՈՐ Բավականին հակասական օր է։ Մի կողմից շատ հետաքրքիր հնարավորություններ կտեսնեք, գրավիչ առաջարկներ կստանաք, կհասկանաք՝ ինչ է պետք նախաձեռնել դրված նպատակին հասնելու համար։ Մյուս կողմից էլ ոչինչ չեք ուզենա անել։ Ավելի շատ կուզենայիք, որ ամեն ինչ ինքն իրեն դասավորվեր։ Բայց եթե չստիպեք ձեզ գործել, ավելի ուշ կզղջաք դրա համար։
Հաճախ կօգնեն կանայք, ընդ որում՝ դա կանեն առանց ձեր խնդրանքների։ Նրանք պարզապես գիտեն, թե ինչ է ձեզ պետք ու ճիշտ ժամանակին նախաձեռնություն կցուցաբերեն։ Շնորհակալություն հայտնելիս ժլատություն մի արեք։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ Ամենաարդյունավետ օրը չի լինի, փոխարենն այն հանգիստ կանցնի ու դրական հույզեր կպարգևի։ Օրը շատ հարմար է բուժիչ պրոցեդուրաների համար։ Դրանք արդյունավետ ու հաճելի կլինեն։ Հեշտությամբ կհրաժարվեք վատ սովորույթներից ու ավելորդություններից։ Օգտակար կլինի պայմանների փոփոխությունը։ Եթե նոր, հետաքրքիր վայրերում լինելու հնարավորություն ունենաք, նորովի կնայեք վերջին շրջանում անհանգստացնող շատ խնդիրների։
Մտերիմների հետ հաճելի զրույցներ կունենաք։ Հիմա կարող եք կիսվել ձեր գաղտնի ապրումներով՝ առանց վախենալու, որ ձեզ չեն հասկանա։ Օրը հարմար է նաև սիրելիին զգացմունքները խոստովանելու համար։
ՋՐՀՈՍ Այս օրվանից շատ բան սպասելը սխալ կլինի։ Ինչ-որ հարցերում աստղերը կաջակցեն ձեզ, բայց ճանապարհին երբեմն խոչընդոտներ կառաջանան, պայմաններն էլ ուզածի նման չեն դասավորվի։ Օգտակար կլինի ստեղծագործ մոտեցում, երևակայություն, իրերի հանդեպ ոչ ստանդարտ հայացք պահանջող գործերով զբաղվելու համար։ Դրանք կօգնեն չձանձրանալ, կշեղեն մռայլ մտքերից ու տհաճ հուշերից։
Մտերիմների հետ լեզու գտնել չի ստացվի։ Հաճախ կթվա, թե նրանք հատուկ փորձում են ձեր համբերությունը։ Նրանք կհանեն ձեզ հավասարակշռությունից իրենց նկատողություններով։ Ցանկալի չէ քննարկել անձնական հարաբերություններին վերաբերող կարևոր հարցերը։
ՁԿՆԵՐ Օրվա առաջին կեսն աշխատեք արդյունավետ անցկացնել։ Այն շատ բարենպաստ կլինի կարևոր գործերի, ոչ ստանդարտ խնդիրների լուծման, կարևոր հարցերին պատասխաններ փնտրելու համար։ Կնկատեք բաներ, որոնց առաջ ուշադրություն չէիք դարձնի։ Դա շատ օգտակար կլինի ոչ միայն ձեր, այլ նաև մտերիմների համար։ Շատերին լավ խորհուրդներ կտաք, կփորձեք աջակցել նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել։
Օրվա երկրորդ կեսին խուսափեք ծանրաբեռնվածությունից։ Օրվա այս հատվածը հարմար է հանգստի ու չհոգնեցնող, տրամադրություն բարձրացնող գործերի համար։ Կուրախացնեն երեխաների հետ շփումները։