ԽՈՅ Կոնֆլիկտներից ու տարաձայնություններից խուսափելը հեշտ չի լինի։ Կթվա, թե շրջապատը հատուկ հանում է ձեզ հավասարակշռությունից։ Սովորականից հաճախ տհաճ նկատողություններ կլսեք ձեր հասցեին, ինչպես նաև ձեզ խորհուրդներ կտան, որոնց կարիքը չունեք։ Օգնության կհասնի հումորի զգացումը։ Հաճախ հենց այն կօգնի ձեզ չտրվել բարկությանն ու հետ կանգնել արարքներից, որոնց համար հետո ստիպված էիք լինելու զղջալ։
Գործեր սովորականից շատ կլինեն։ Դրանցից ոչ մեկը չի հաջողվի հետաձգել։ Չի բացառվում, որ ձեր օգնության կարիքն ունենա ամենամտերիմ մարդկանցից մեկը, իսկ նրան մերժել, բնականաբար, հնարավոր չի լինի:
ՑՈՒԼ Ձեզ հաջող օր է սպասվում։ Ինչ-որ տհաճություններ կարող են ծագել օրվա առաջին կեսին, բայց առանձնապես չեք անհանգստանա դրանց պատճառով։ Սեփական փորձի ու հուսալի ընկերների կողմից լավ խորհուրդների շնորհիվ իրավիճակից ելք կգտնեք, կմտածեք՝ ինչպես առաջ անցնել մրցակիցներից ու գաղտնազերծել թշնամիներին։ Որոշ Ցուլեր հնարավորություն կունենան բարձրանալ մասնագիտական սանդուղքով, և նրանք բաց չեն թողնի իրենց շանսը։
Հնարավոր են անսպասելի ծանոթություններ։ Չի բացառվում սիրային կամ ընկերական հարաբերությունների սկիզբը։ Դրանք ներդաշնակ կլինեն ու շատ լավ բաներ կբերեն։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ Օրն ամենալավ տրամադրությամբ չեք սկսի։ Նրա առաջին կեսը բարդ կլինի։ Ստիպված եք լինելու ուղղել ուրիշների սխալները, ինքնուրույն զբաղվել գործերով, որոնցից գլուխ հանելը հեշտ չէ։ Նոր խնդիրներ առաջ կգան։ Դրանք լուծելու համար շատ բան պետք է սովորեք, իսկ ձեզ ամեն անգամ չի հաջողվի անհրաժեշտ ինֆորմացիան ստանալ։ Աստիճանաբար իրավիճակը դեպի լավը կփոխվի, կհասկանաք՝ ինչ է պետք անել հաջողության հասնելու համար։
Անսպասելի ձևով ձեր կողմը կարող են անցնել մարդիկ, որոնցից աջակցություն չէիք ակնկալում։ Նրանք, ովքեր առաջ ձեզ թերագնահատում էին, կփոխեն իրենց վերաբերմունքը, կխոստովանեն, որ շատ բանի եք ունակ։ Շատ Երկվորյակներ ազդեցիկ համախոհներ ձեռք կբերեն։
ԽԵՑԳԵՏԻՆ Դժվարություններից պետք չէ վախենալ։ Դրանք հաղթահարելի կլինեն։ Աշխատանքն այսօր սովորականից շատ ժամանակ կպահանջի, գործեր էլ անսպասելի շատ կլինեն։ Խնդիրները լուծելու սովորական մեթոդներն արդյունավետ չեն լինի, բայց նոր եղանակ կգտնեք, և այն թույլ կտա անհրաժեշտ արդյունքների հասնել։ Հավանական են հաջող գործնական բանակցություններ։ Հնարավորություն կունենաք երկարատև համագործակցության մասին համաձայնություն կնքել։ Հնարավոր են դրամական մուտքեր։
Մտերիմների հետ լեզու գտնելը հեշտ չի լինի։ Չի բացառվում, որ ձեզ հիշեցնեն հին վիրավորանքների ու վեճերի մասին։ Բայց կկարողանաք խուսափել կոնֆլիկտից ու հարթել հարաբերությունները։
ԱՌՅՈՒԾ Այսօր ստիպված եք լինելու ավելի շատ ժամանակ տրամադրել ուրիշների, քան սեփական գործերին։ Բայց դա այդքան էլ վատ չէ։ Շատ բան սովորելու հնարավորություն կունենաք։ Կծանոթանաք մարդկանց հետ, որոնք հետո կօգնեն կյանքի կոչել կարևոր նախագծերը։ Ձեր գաղափարները լավը կլինեն։ Զարմանալի չէ, որ կգտնվեն դրանք աջակցել ցանկացողներ։ Բայց դրանց իրագործմանը անցնել դեռ վաղ է։ Համբերատար եղեք։
Օգտակար կլինի աշխարհիկ միջոցառումներին մասնակցությունը։ Դրանցում լավ ժամանակ կանցկացնեք, կկարողանաք շփվել հին ծանոթների հետ։ Որոշ Առյուծներ ուշադրության կենտրոնում կլինեն ու շատ ուրախ կլինեն դրա համար։
ԿՈՒՅՍ Կարևոր գործերը ստանձնելու համար հարմար օր է։ Հեշտությամբ օգնականներ ու համախոհներ կգտնեք։ Հնարավորություն կունենաք ամրապնդել դիրքերն աշխատանքի վայրում, զինաթափել թշնամիներին։ Շատ ուշադիր կլինեք ու կնկատեք՝ ովքեր են իսկապես լավ վերաբերվում ձեզ, իսկ ովքեր են ընկեր ձևանում։ Կհաջողվի շահավետ գործարքներ կնքել։
Լավ է զբաղվել կարգապահություն, կենտրոնացվածություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործով։ Այստեղ սխալներ չեք անի, ոչինչ աչքաթող չեք անի։ Չի բացառվում, որ հաջողվի արագ ձևակերպել կարևոր փաստաթղթերը։
ԿՇԵՌՔ Հավասարակշռություն պահպանելը դժվար կլինի։ Շատ բան սպասվածի նման չի ընթանա, կնյարդայնացնի պլաններն անընդհատ փոխելու անհրաժեշտությունը։ Բացի այդ, ստիպված եք լինելու գործ ունենալ մարդկանց հետ, որոնց չեք համակրում։ Դժվար կլինի նրանց մոտեցում գտնելը, առավել դժվար՝ զսպել բացասական հույզերը։ Բայց ամենից գլուխ կհանեք, քանի որ լավ եք հասկանում՝ պետք է ջանքեր թափեք դրված նպատակին հասնելու համար։
Ինչքան երեկոն մոտենա, այնքան հեշտ կլինի շրջապատի հետ ընդհանուր լեզու գտնելը։ Այդ իսկ պատճառով կարևոր զրույցները պլանավորեք օրվա երկրորդ կեսի համար։ Դա վերաբերում է և՛ գործնական, և՛ անձնական հարցերի քննարկմանը։
ԿԱՐԻՃ Օրվա առաջին կեսին հաջողության հասնելը դժվար կլինի։ Պայմանները ձեր օգտին չեն լինի, ստիպված եք լինելու մեծ ջանքեր գործադրել նույնիսկ ամենահասարակ հարցերը լուծելու համար։ Բայց շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի, մեծ հաջողությունների հասնելու շանս կլինի։ Չեք վախենա փորձարկումներ անել, ռիսկի կդիմեք, եթե զգաք, որ դա անհրաժեշտ է։ Ինտուիցիան հուսախաբ չի անի, կստանաք անհրաժեշտ արդյունքները։
Շահավետ գործարքներ կնքելու, ֆինանսական վիճակը բարելավելու հնարավորություն կունենաք։ Այսօր կարող եք օգտակար իրեր գնել տան ու նվերներ՝ ընտանիքի անդամների համար։
ԱՂԵՂՆԱՎՈՐ Այսօր ձեզ շատ պետք կգա մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը։ Համախոհների աջակցության շնորհիվ արագ կլուծեք ծագած խնդիրները։ Հնարավորություն կունենաք հետաքրքիր միջոցառումների այցելել, շատ օգտակար բաներ իմանալ ու ծանոթություններ հաստատել։ Ապագայի պլաններում որոշակիություն կմտնի, ձեզ ավելի ինքնավստահ կզգաք։
Տանը հոգսեր կլինեն։ Կարող է շարքից դուրս գալ կենցաղային տեխնիկան, չեն բացառվում չպլանավորված ծախսերը։ Ցանկալի չէ լուծել տեղափոխության կամ շինարարության հետ կապված հարցերը։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ Գործերի վրա կենտրոնանալը հեշտ չի լինի։ Շրջապատը սովորականից հաճախ կդիմի ձեզ խնդրանքներով, կշեղի զրույցներով ու հարցերով։ Երբեմն որոշումներ կընդունեք ուրիշների ազդեցությամբ ու ինքներդ էլ չեք զգա դա։ Օրվա առաջին կեսին ցանկալի չէ զբաղվել փաստաթղթեր ձևակերպելով, գործ ունենալ պաշտոնյաների հետ կամ պետկազմակերպություններ այցելել։ Օրվա երկրորդ կեսն ընդհանուր առմամբ ավելի հաջող կլինի։
Լավ կանցնեն ոչ մեծ ուղևորությունները, պայմանների փոփոխությունն էլ ձեր օգտին կլինի։ Տանից հեռու շատ Այծեղջյուրներ ոգեշնչվածության աղբյուր կգտնեն կամ հետաքրքիր ծանոթություններ կհաստատեն։
ՋՐՀՈՍ
Շատ բան սովորելու հնարավորություն կունենաք։ Մանրուքներին ուշադիր կլինեք, արագ կհասկանաք՝ ինչն է կարևոր և ինչը՝ ոչ։ Շրջապատը հաճույքով հետաքրքիր տեղեկատվություն կտրամադրի։ Նույնիսկ բամբասանքներից կարող եք օգուտ քաղել, եթե դրանցից ճիշտ օգտվեք։ Օրը հարմար է նոր գործեր սկսելու համար։ Դրանք կարող եք ինքնուրույն կամ նոր համախոհների հետ ստանձնել։ Երկու դեպքում էլ հաջողությունն ուղեկից կլինի ձեզ։
Բարենպաստ օր է մտերիմների հետ շփվելու համար։ Կարող եք պայմանավորվել համատեղ գործողությունների, ապագայի պլանների մասին։ Լավ կանցնեն ընտանեկան ուղևորությունները։
ՁԿՆԵՐ Շատ կարևոր կլինի հանգստություն պահպանելը, հատկապես այն պահերին, երբ շրջապատողները փորձում են հանել ձեզ հավասարակշռությունից։ Չի բացառվում, որ ստիպված լինեք աշխատանքին կամ անձնական հարաբերություններին վերաբերող կարևոր որոշումներ ընդունել։ Դա կարող եք անել առանց շտապելու։ Իրավիճակը մանրամասն ուսումնասիրելու, ամեն ինչ կշռադատելու համար բավականին ժամանակ կունենաք։ Կարող եք նոր գործեր ստանձնել, նույնիսկ եթե դրանք բարդ են թվում։
Բարենպաստ օր է ոչ ֆորմալ միջավայրում շփումների, ընկերների կամ պարզապես հին ծանոթների հետ հանդիպումների համար։ Չեն հիասթափեցնի սիրային ժամադրությունները։ Կգտնեք սիրելի մարդուն զարմացնելու ձևը։