ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ԱՊՐԻԼԻ 10

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը թեթև, ուրախ ու հաճելի կանցնի։ Շատ մեծ հաջողությունների հասնել չի հաջողվի, բայց դրական հույզերի պակաս չեք ունենա։ Հավանական են նվերներ ու հաճելի անակնկալներ։ Լավ կանցնեն ընտանեկան միջոցառումները, կուրախացնեն ընկերների հետ հանդիպումներն ու սիրային ժամադրությունները։ Աշխատանքի վրա կենտրոնանալ չի ստացվի, բայց լուրջ սխալներ թույլ չեք տա։

Ֆինանսական պատկերը բարենպաստ է, լուրջ ծախսերն էլ քիչ հավանական են։ Բայց խոշոր գործարքներ կնքել պետք է մեծ զգուշությամբ, հակառակ դեպքում՝ դրանք այն եկամուտը չեն բերի, որի հույսն ունեիք։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շատ ակտիվ կլինեք, չեք վախենա փորձարկումներ անել, ռիսկի կգնաք, եթե դա անհրաժեշտ լինի հաջողության հասնելու համար։ Այսպիսի մոտեցումը թույլ կտա հաղթահարել խոչընդոտները։ Չի բացառվում արդյունավետ համագործակցության սկիզբը, հնարավոր է ծանոթություն մարդկանց հետ, որոնք կուզենան իրենց գումարը ներդնել ձեր նախագծերի մեջ։ Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է գնումների համար։ Ընտրություն կատարելիս չեք սխալվի։

Լավ լեզու կգտնեք մարդկանց հետ, կհասկանաք՝ ինչով հետաքրքրել նրանց։ Այդ պատճառով էլ և՛ գործնական, և՛ անձնական հարաբերություններն այսօր ներդաշնակ կդասավորվեն։ Չի բացառվում ծառայողական սիրավեպի սկիզբը։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Աշխատանքի համար բարենպաստ օր է։ Կհասկանաք, թե ինչն է կարևոր և ինչը՝ ոչ, ճիշտ կդնեք առաջնահերթությունները ու կփորձեք չկորցնել վերահսկողությունը իրադարձությունների զարգացման նկատմամբ։ Շատ հարցերում մյուսներին օգնելու հնարավորություն կլինի։ Ձեր խորհուրդներն ու աջակցությունն այսօր օգտակար կլինեն մտերիմների համար։ Չեն բացառվում չպլանավորված գործնական ուղևորությունները, որոնք հաջող կդասավորվեն, նոր տպավորություններ ու վառ հույզեր կպարգևեն։

Օրը վատը չէ ֆինանսական տեսանկյունից։ Կարող եք շահավետ գործարքներ կնքել կամ եկամուտների նոր աղբյուր գտնել։ Սիրո մեջ հաջողակ կլինեք։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Այս բարենպաստ օրը հանգիստ կանցնի։ Դրված նպատակներին հասնելու համար տիտանական ջանքեր գործադրելու կարիք չի լինի, շատ բան սովորականից հեշտ կտրվի։ Հնարավոր են դրամական մուտքեր, որոնք սպասվածից ավելին կլինեն։ Մի շտապեք ծախսել ստացածը։ Շուտով գումարը կարևոր գործի համար պետք կգա։ Ընկերները կուրախացնեն լավ նորություններով։

Կարևոր է ուշադրություն հատկացնել սիրելիին։ Դա օգտակար կլինի հարաբերություններին, կօգնի հաղթահարել վերջին շրջանում ծագած տարաձայնությունները։ Չեն բացառվում սիրային անակնկալները։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը լարված կանցնի։ Հեշտ հաջողությունների վրա հույս մի դրեք։ Արդյունքների հասնելու համար համբերատարության ու ինքնատիրապետման կարիք կլինի։ Չեն բացառվում կոնֆլիկտները ղեկավարության ու գործընկերների հետ։ Ցանկալի չէ գնումներ անել կամ գումարը ներդնել ուրիշների բիզնես-նախագծերի մեջ։ Ցանկացած ֆինանսական հարց լավ է լուծել առանց շտապելու։

Գործեր սովորականից շատ կլինեն։ Որոշ Առյուծներ ստիպված են լինելու հետաձգել պլանավորված հանդիպումները, հրաժարվել զվարճանքներից։ Երեկոյան հոգնածություն կզգաք, հնարավոր է ինքնազգացողության վատացում։

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Լուրջ հարցերը լուծելու համար օգտագործեք օրվա առաջին կեսը։ Դա հատկապես կարևոր է այն գործերի համար, որոնք այլ մարդկանց մասնակցությունն են պահանջում։ Առավոտյան շրջապատի հետ ընդհանուր լեզու գտնելը հեշտ կլինի, բայց ինչքան օրն առաջ գնա, այնքան շատ ժամանակ պետք կգա ինչ-որ մեկին ձեր իրավացիության մեջ համոզելու, աջակցություն ստանալու համար։ Գործարքներ պետք է կնքել մինչև ճաշ։ Ավելի ուշ կգա ինքնակրթության, ուսման ժամանակահատվածը։

Ցանկալի չէ մեկնել հեռավոր ուղևորությունների։ Դրանք հոգնեցուցիչ ու ձանձրալի կլինեն։ Մտերիմների հետ պայմանավորվելը հեշտ չի լինի, քանի որ նրանք այսօր զիջումների չեն ուզենա գնալ։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը լավ կդասավորվի։ Շատ գործերում հաջողության հասնելու հնարավորություն կա։ Երևակայություն ու ստեղծագործ մոտեցում պահանջող գործերից շատ լավ գլուխ կհանեք։ Բարդ իրավիճակից անսպասելի ելք կգտնեք։ Շրջապատը շատ հարցերում կվստահի ձեր կարծիքին, կլսի ձեր խորհուրդները։ Հնարավոր է արդյունավետ համագործակցության սկիզբ։

Ընտանեկան գործերը սովորականից շատ ուշադրություն կպահանջեն։ Չի բացառվում, որ մտերիմները ձեր օգնության կարիքն ունենան։ Նրանց օգնելու համար պետք է փոխեք սեփական պլանները։

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Գործերը մի հետաձգեք։ Օրվա սկիզբը արդյունավետ կլինի, մի քանի ժամվա ընթացքում կհաջողվի լուծել այն հարցերը, որոնցից երկար ժամանակ չէիք կարողանում գլուխ հանել։ Հավանական են դրամական մուտքեր։ Դրանք սպասվածից մեծ կլինեն։ Ավելի ուշ աշխատավայրում խնդիրներ կառաջանան, չեն բացառվում կոնֆլիկտները ղեկավարության ու գործընկերների հետ։ Փորձելով պաշտպանել հետաքրքրությունները՝ թշնամիներ կստեղծեք ձեզ համար։

Ներդաշնակ կդասավորվեն սիրային հարաբերությունները։ Այստեղ հնարավոր են հաճելի անակնկալներ, կտրուկ փոփոխություններ դեպի լավը։ Կարող եք հույս դնել ինտուցիայի վրա։ Այն ձեզ հուսախաբ չի անի։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկիզբը հակասական ու անհանգիստ կլինի։ Շատ դժվար կլինի մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալը։ Անընդհատ ստիպված եք լինելու շեղվել։ Բացի այդ, ձեր գործերին հաճախ կխառնվեն, իսկ դա խառնաշփոթի պատճառ կդառնա։ Բայց աստիճանաբար իրավիճակը դեպի լավը կփոխվի, կհաջողվի լուծել ընթացիկ հարցերը ու ինչ-որ հետաքրքիր գործի անցնել։ Մտերիմները հաճույքով կաջակցեն ձեր նախաձեռնություններին։

Զգույշ եղեք գումարի հետ։ Այսօր հակված կլինեք ծախսել այն այնպիսի բաների վրա, որոնց անհրաժեշտությունը չկա։ Ցանկալի չէ պարտքով գումար տալ։ Այն ժամանակին չեն վերադարձնի։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ուշադիր եղեք։ Այսօր փորձություններ պետք է հաղթահարեք։ Դրա համար կարգապահության ու հեռատեսության, հույզերը կառավարելու ու զգոն լինելու կարիք կլինի։ Ավելորդ չի լինի նախկինում ստացած փորձը։ Դրա շնորհիվ լուրջ սխալներ թույլ չեք տա, մյուսներին էլ կօգնեք խուսափել դրանցից։

Հնարավոր են անսպասելի փոփոխություններ անձնական հարաբերություններում։ Այստեղ իրադարձությունները սպասվածից արագ կզարգանան։ Ինտուիցիան կհուշի՝ ինչպես գործել։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Աշխատեք օրն արդյունավետ անցկացնել։ Վերջին շրջանում ձեզ անհանգստացնող շատ խնդիրներ լուծելու հնարավորություն կլինի։ Բաց մի թողեք այն։ Ձեզ համար հեշտ չի լինելու։ Օրինակ, որոշ Ջրհոսներ պետք է պայքարի մեջ մտնեն ուժեղ մրցակցի հետ։ Մարտից հաղթող դուրս գալ կօգնի միայն խորամանկությունը։ Ձեզ հաճախ կօգնեն շրջապատողները, այդ թվում՝ քիչ ծանոթ մարդիկ։

Հնարավորություն կունենաք վերականգնել այն կապերը, որոնք ժամանակին թանկ էին ձեզ համար։ Շատ կարևոր է հին սխալները չկրկնելը։ Այդ հարցում կօգնեն կենսափորձն ու ինտուիցիան։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը վառ ու ուրախ կլինի։ Հետաքրքրությամբ կստանձնեք նոր գործերը, տաղանդները դրսևորելու ձև կգտնեք։ Չի բացառվում, որ ձեր գիտելիքներն ու փորձը օգտակար լինեն ծանոթներից մեկի համար։ Կարող եք գործարքներ կնքել։ Ինտուիցիան անսխալ կհուշի, թե ինչի վրա արժե ծախսել գումարը։ Հավանական են անսովոր ծանոթություններ, որոնցից մեկը կյանքում կարևոր փոփոխությունների սկիզբ կդառնա։

Մտերիմ մարդը կարող է բարդ իրավիճակում հայտնվել, և դուք կգտնեք նրան աջակցելու ձևը։ Դժվարությունները հաղթահարելու համար միավորվելով՝ կմոռանաք ոչ վաղ անցյալի տարաձայնությունների մասին։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: