Օրը մեկ կտոր ձմերուկ ուտելով՝ կարելի է կանխել սրտային հիվանդությունների առաջացումը՝ կապված խոլեստերինի կուտակումների հետ։
Պերդյուի համալսարանի աշխատակիցները պարզել են, որ ձմերուկի պարբերաբար օգտագործումը օգնում է վերահսկել քաշը և անոթներում ճարպային կուտակումների քանակը: Ձմերուկը օժտված է այդպիսի հատկություններով իր մեջ պարունակվող ցիտրուլինի շնորհիվ: Ավելի վաղ ապացուցվել էր, որ այն նաև իջեցնում է ճնշումը:
Ցիտրուլինը ամինաթթու է, որը մասնակցում է նյութափոխանակությանը և բարելավում մկաններում արյան հոսքը, բարձրացնում է դիմադրողականությունը, նպաստում է ազոտային բալանսի պահպանմանը, իսկ ազոտաթթուն լայնացնում է անոթները:
Չնայած խոլեստերինը անհրաժեշտ է մարդուն հորմոններ ու լեղի արտադրելու և D վիտամինը յուրացնելու համար, սակայն այն կարող է խցանել անոթները` մեծացնելով սրտի և ուղեղի կաթվածի ռիսկը: Միաժամանակ խոլեստերինի բարձր մակարդակ ունեցող հիվանդների 20%-ը չի բուժվում ստանդարտ դեղերով: