Ցավեր կրծքի և որովայնի ստորին հատվածում: Իմացեք առաջացման հիմնական պատճառները

Բոլոր կանայք էլ կյանքում գոնե մեկ անգամ բախվել են որովայնի ստորին հատվածի և կրծքի ցավերին: Բոլորն էլ գիտեն կանանց դաշտանային ցիկլի մասին, որը օգնում է նրանց հղիանալ և երեխա ունենալ: Սակայն ոմանց մոտ դաշտանը բավական ցավոտ է լինում, ինչը կարող է պայմանավորված լինել սառը սննդամթերք օգտագործելու, մրսելու և եղանակին համապատասխան չհագնվելու սովորությամբ

 

Կրծքի և որովայնի ստորին հատվածի ցավերը շատերին են ծանոթ, սակայն առանց խնդրի առաջացման հստակ պատճառն իմանալու չի կարելի որոշել, թե ինչով է այն պայմանավորված: Գոյություն ունեն որոշակի գործոններ, որոք կարող են նպաստել այդ խնդիրների առաջացմանը: Օրինակ՝ նման ախտանշաններ կարող են առաջանալ դաշտանից մի քանի օր առաջ:

 

Բնական երևույթ է, որ կնոջ կուրծքը կարող է մեծանալ և դառնալ ավելի զգայուն, սակայն դրա հետ մեկտեղ ի հայտ են գալիս նաև տհաճ զգացողություններ որովայնի հատվածում, ինչը խոսում է այն մասին, որ արգանդը լարված է և պատրաստվում է դաշտանին:

Օվուլյացիայի ժամանակ ցավոտ զգացողությունները պայմանավորված են լինում նրանով, որ ձվաբջջի զարգացման ժամանակ ֆոլիկուլը պայթում է և տեղի է ունենում ձվազատում:

 

Ոմանց մոտ ձվազատման շրջանն անցնում է բացարձակապես աննշան, սակայն այն աննկատ չի մնում՝ որովայնի ցավի և ոչ մեծ քանակությամբ անգույն արտադրության շնորհիվ: Դաշտանի առաջին օրերին շատերի մոտ առաջանում են տհաճ զգացողություններ, որոնք սովորաբար անհետանում են դաշտանի ավարտին:

 

Պարբերաբար ի հայտ եկող ցավը հիվանդության նշան է

 

Դաշտանային ցավերը կարող են բնական երևույթ լինել, սակայն ամեն դեպքում հարկավոր է ուշադիր լինել: Օրինակ՝ կրծքի ու որովայնի ստորին հատվածի ցավի պատճառ կարող է հանդիսանալ էնդոմետրիոզը, որի դեպքում ցավը կրում է մշտական բնույթ և պայմանավորված չի լինում դաշտանային ցիկլով:

 

Այս հիվանդության դեպքում կարող է խանգարվել նաև դաշտանային ցիկլը: Այս դեպքում հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ և հանձնել համապատասխան անալիզները, քանի որ ժամանակին չբուժելու դեպքում էնդոմետրիոզը կարող է հանգեցնել անպտղության:

 

Բացի այդ, որովայնի ցավը կարող պայմանավորված լինել նաև միզասեռական համակարգի հիվանդություններով: Գոյություն ունեն բազմաթիվ վարակներ ու բորբոքային գործընթացներ, որոնք նման ախտանշաններ են առաջացնում: Եթե տհաճ զգացողությունները կապված են գոտկատեղի հետ, ապա, ամենայն հավանականությամբ, խոսքը երիկամների հիվանդությունների մասին է:

 

Հարկ է հիշել, որ նույն ախտանշանները կարող են խոսել տարբեր հիվանդությունների մասին, ուստի ոչ մի դեպքում չի կարելի ինքնուրույն փորձել ախտորոշել: Միայն մասնագետի մոտ բուժզննում անցնելը ցույց կտա օրգանիզմի ընդհանուր վիճակը:

 

Բացի այդ, կրծքի ու որովայնի ցավերը, կրծքի զգայունությունն ու չափի փոփոխությունը կարող են լինել նաև հղիության նշան, քանի որ հենց այս «ախտանշաններով» են ընթանում հղիության առաջին շաբաթները:

 

Հարկ է նաև նշել, որ որովայնի ցավը կարող է պայմանավորված լինել աղիների հիվանդություններով: Օրինակ՝ նման ախտանշաններ կարող են առաջանալ հասարակ դիսբակտերիոզի ժամանակ:

 

Կրծքի ու որովայնի ստորին հատվածի ցավերը կարող են պայմանավորված լինել տարբեր խնդիրներով, ուստի ինքնուրույն ախտորոշելու և ինքնաբուժությամբ զբաղվելու դեպքում դրանք կարող են էլ ավելի խորանալ ու բարդանալ: Սա է պատճառը, որ նման ախտանշանների դեպքում բժիշկները խորհուրդ են տալիս անմիջապես բուժզննում անցնել, որը ցույց կտա, թե ինչ բուժում է հարկավոր, կօգնի չսխալվել և էլ ավելի չվատացնել վիճակը:

 

Նյութի աղբյուրը՝ skalpil.ru

Понравилась статья? Поделиться с друзьями: