Տնային պայմաններում պատրաստվող միջոց՝ ոտքերի սնկերից ու կոշտուկներից ազատվելու համար։

Չնայած շատերը պատշաճ կերպով չեն խնամում իրենց ոտքերը,բայց այն համարվում են մարմնի ամենակարևոր հատվածներից մեկը։ Հատկապես կանայք պետք է լինեն շատ ուշադիր, քանի որ նրանց մոտ ավելի հաճախ է առաջանում կոշտուկներ և սնկեր։

Եղունգների և ոտքերի վրա սնկերի հաճախակի զարգացումը հիմնականում պայմանավորված է կոշիկների և սինթետիկ գուլպաների օգտագործմամբ: Դուք կզարմանաք, թե ինչպես կարող եք հեռացնել կոշտուկներն ու ոտքերի սնկերը պարզ և արագ միջոցով, որը կարող եք պատրաստել Ձեր տանը:

Միջոցը, որը մենք Ձեզ կսովորեցնենք, շատ պարզ է, Ձեզ հարկավոր է ընդամենը երկու բաղադրիչ և ամենակարևորը՝ Դուք կստանաք գերազանց արդյունքներ շատ ցածր գնով, այնպես որ ուշադրություն դարձրեք և մի հապաղեք օգտագործել այն, մենք երաշխավորում ենք, որ դուք արագ կվերացնեք կոշտուկներն ու սնկերը։

Բուժման համար Ձեզ անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները.

  • ֊ Ասպիրինի 10 դեղահաբ,
  • ֊ Կիտրոնի հյութ` 2 ճ.գ.

Պատրաստումը.

  • Այս միջոցի պատրաստումը շատ պարզ է, դուք միայն պետք է հետևեք քայլերի հերթականությանը։
  • Ասպիրինը մանրացրեք և դարձրեք փոշի։
  • Ավելացրեք կիտրոնի հյութը և լավ խառնեք մինչև ստացվի համասեռ զանգված։

Օգտագործումը. Այս դեղորայքն օգտագործելու և կոշտուկներն ու սնկերը վերացնելու համար դուք պետք է հետևեք հետևյալ քայլերին` Առաջին հերթին Ձեր ոտքերը պետք է լինեն շատ մաքուր։ Քսեք պատրաստված զանգվածը Ձեր ոտքերին և թեղեք ներծծվի մոտ 30 րոպե, որից հետո լվացեք մեծ քանակությամբ տաք ջրով։

Հատուկ քարի օգնությամբ մաքրեք ոտքերը նուրբ շարժումներով։ Սա կօգնի հեռացնել մեռած մաշկը։ Ոտքերը լվացեք տաք ջրով և լավ չորացրեք։ Սա կրկնեք շաբաթական 2֊3 անգամ, որպեսզի ստանաք վերջնական արդյունք։

Նյութը պատրաստեց՝ hetaqrqire.ru-ն

(Visited 6 086 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: