Եթե ձեր ատամների վրա կան շագանակագույն կամ դեղին նստվածքներ, ապա դրանք կարելի է վերացնել տնային պայմաններում։ Ատամների քարեր ունենալ մի տարածված խնդիր է, որից ազատվելու համար ժամանակակից ստոմատոլոգիան առաջարկում է բազմաթիվ միջոցներ, սակայն դրանք բավականին թանկ արժեն։ Մենք առաջարկում ենք մի միջոց, որը ստոմատոլոգիական տարբերակների նման կարող է արդյունավետ լինել և ինչն ամնեակարևորն է բնական է և ոչ մեծ գումարների հետ կապված։
Բերանի խոռոչի հիգիենան շատ կարևոր է։ Եթե դուք չհետևեք ձեր ատամների էմալին և ժամանակին չվերացնեք ատամների նստվածքը, ապա ձեր բերանում կառաջանան բորբոքային հիվանդություններ՝ արոդոնտոզ, որի ժամանակ ինֆեկցիան արմատներով հասնում է ատամին և ատամը ամբողջովին բորբոքվում է։
Սակայն, գոյություն ունի բնական միջոց, որը կօգնի ամեն ինչ չհասցնել այդքան բարդ և տհաճ հիվանդությանը։
Ինչպե՞ս վերացնել ատամների քարը
Բաղադրիչներ
- 40 գրամ հունական ընկույզի կեղև,
- 1 բաժակ ջուր։
Կիրառումը
Եփում ենք կեղևը ջրի մեջ 20 րոպե։ Թրմում ենք խառնուրդը սառելուց հետո։
Թաթախում ենք ատամի խոզանակը մոտ 10 րոպե այս խառնուրդի մեջ։ Դրանից հետո մանրակրկիտ մաքրում ենք ատամները։
Այս պրոցեդուրան կարող եք կրկնել օրվա մեջ 3 անգամ՝ մինչև ատամի քարերը ամբողջովին չվերանան։
Եվ արդեն 2 շաբաթ անց արդյունքները ձեզ կուրախացնեն։
Ընկույզի կեղևը համարվում է հզոր հակաբակտերիալ միջոց։ Այն նաև օգնում է մաքրել էմալը մակերևույթը տհաճ նստվածքից։ Եթե դուք ունեք լնդերի արյունահոսություն, ապա այս պրոցեդուրան շատ օգտակար է, քանի որ բորբոքումը միանգամից կանցնի։
Զգուշացում. Ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը: