Մրսածությունն ու գրիպն ընթանում են այնպիսի ախտանշաններով, ինչպիսիք են՝ հազը, քթարտադրությունը, դողը և այլն։ Հայնտի է, որ այդ դեպքում դուք պետք է ուտեք շատ ցիտրուսներ, քանի որ դրանք հարուստ են վիտամին C-ով։
Այդ վիտամինցը արդյունավետորեն ամրացնում է մեր օրգանիզմի իմունային համակարգը և խթանում է ավելի շուտ առողջացմանը։
Ինչպես պարզվել է՝ մանդարինը նույնպես կարող է հանդիսանալ հզոր հակաօքսիդանտ, որը ամրացնում է իմունային համակարգը և օգնում է պայքարել ինֆեկցիայի դեմ։
Իսկ մանդարինի կեղևը համարվում է իսկական օգտակար նյութերի աղբյուր, որն օգնում է բուժել կոկորդի ցավը և հազը։
Առաջ մենք միշտ դեն էինք նետում մանդարինի կեղևը, սակայն, ինչպես պարզվել է, մենք սխալ ենք վարվել։ Ահա այն միջոցը, որը ձեզ կօգնի արագ ապաքինվել։
Բաղադրիչներ՝
- 50 գրամ մանդարինի կեղև,
- 200 մլ․ կոնյակ(կամ ցանկացած 40% ալկոհոլ)։
Պատրաստման եղանակը՝
Մանրացրեք 50 գրամ մանդարինի կեղևը (նկատի ունեցեք, որ այն պետք է լինի օրգանիկ և լավ լվացած)։
Դրեք այն ապակե տարայի մեջ և ավելացրեք վրան 200 մլ․ կոնյակ կամ 40%-անոց սպիրտ։
Փակեք տարան և պահեք մութ վայրում մեկ շաբաթվա ընթացքում։
Կիրառումը՝
Ընդունեք այս միջոցից մեկ ճաշի գդալ ուտելուց առաջ, մեկ թեյի գդալ բնական մեղրի հետ։
Օգտագործումից առաջ անպայման խորհրդակցեք բժշկի հետ։