Մոռացեք ատամների հետ կապված ցանկացած խնդիր

Fithacker.ru-ն գրում է, որ ձվի կճեպը մեծ քանակով կալցիում է պարունակում։ Կես թեյի գդալ ձվի կճեպը մինչև 900 մգ կալցիում է պարունակում, 24 մգ մագնեզիում, 8.4 մգ ֆոսֆոր, 8 մգ կալիում և 9 մգ նատրիում։ Դրա սննդային արժեքն ու բաղադրությունն այն հրաշալի միջոց են դարձնում ատամներն ամրացնելու համար։ Ձվի կճեպի բաղադրությունը բավական մոտ է մարդու ոսկորների ու ատամների բաղադրությանը։

Կալցիումն օգնում է ոսկրածուծի աշխատանքին։ Բացի կալցիումից՝ ձվի դեղնուցը պարունակում է այնպիսի հանքանյութեր, ինչպիսիք են կրեմնիումը, նատրիումը, կալիումը, երկաթը, ֆոսֆորը, ծծումբը, մագնեզիումը, ալյումինը։ Ձվի կճեպը սպիտակուց է պարունակում, որը բաղկացած է ամինաթթուներից, լիզինից, մետոնինից։ Ձվի կճեպը հատկապես օգտակար է երեխաների համար, քանի որ նրանց ոսկրային հյուսվածքները ձևավորման փուլում են լինում։

Այդ ընթացքում նրանց օրգանիզմը կալցիումի կարիք է ունենում։ Հետազոտությունների համաձայն՝ ձվի կճեպ օգտագործած կանանց շրջանում օստեոարթրիտի ընթացքում ցավերն ավելի քիչ են եղել։ Ձվի կճեպն օրգանիզմին օգնում է նաև ավելի առողջ բջիջներ արտադրել։ Այն նաև նվազեցնում է արյան ճնշումն ու խոլեստերինի մակարդակը։ Պատրաստման եղանակը։ Հարկավոր է տաքացնել ձվի կճեպը, որպեսզի բոլոր վնասակար բակտերիաները ոչնչանան։ Կարող եք նաև կճեպը չորացնել գազօջախում՝ 10-15 րոպե՝ 140 աստիճանի պայմաններում։ Մանրացրեք կճեպն այնքան, մինչև փոշենման զանգված ստանաք։ Պահման պայմանները։ Ձվի կճեպի փոշին լցրեք փակ տարայի մեջ և պահեք սառնարանում։ Օգտագործման եղանակը։ Օրվա ընթացքում օգտագործեք կես թեյի գդալ։ Օգտագործման ամենատարածված ձևն այն ջրին ավելացնելն է։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: