Ճապոնիայի առողջապահության նախարարության կողմից վերջերս անցկացված հետազոտությունները վկայում են, որ մոշի տերևները 22 անգամ ավելի շատ կալցիում են պարունակում, քան կաթը։ Սա հրաշալի նորություն է նրանց համար, ովքեր լակտոզայի յուրացման խնդիր ունեն։
Ընդ որում, սա մոշի միակ դրական հատկությունը չէ։
Մոշի տերևները հարուստ են վիտամին C-ով, որը դրական ազդեցություն է ունենում ոսկորների, ատամների, արյունատար անոթների առողջության վրա։
Մոշն օգնում է ամրացնել իմունիտետը, կարող է դրական ազդեցություն ունենալ տոնզիլիտի, բրոխիտի, ֆարինգիտի դեպքում։
Այս հատապտուղներն օգնում են նաև մազաթափության դեպքում, դանդաղեցնում ճաղատացումը, ազատում դիարեայից։
Մոշը նաև լավ միջոց է գլխացավի, անքնության, միգրենի և դեպրեսիայի դեմ։
Մոշի տերևները կարող են օգնել կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը, աղիների աշխատանքը. կանխարգելել դիաբետը, հիպերտոնիան և պայքարել ճարպակալման դեմ։
Ինչպես պատրաստել մոշով թեյ
1 ճաշի գդալ մոշ
1 լիտր ջուր։
Եռացրեք ջուրը։ Անջատեք կրակը, միանգամից ավելացրեք մոշը։ Թողեք մի փոքր թրմվի։ Երբ թեյը սառչի, կարող եք խմել, բայց՝ առանց քաղցրացուցիչների