Ցելյուլիտի առաջացման հիմնական պատճառը մարդու սխալ կենսակերպն է, սակայն այն կարող է պայմանավորված լինել նաև մի շարք այլ գործոններով, որոնց շարքին են դասվում ժառանգական հակվածությունը, ավելորդ քաշը, մաշկի տարիքային փոփոխությունները և այլն:
Շատերը կարծում են, որ ցելյուլիտից հնարավոր չէ ազատվել, ուստի դրա դեմ պայքարելու անհրաժեշտություն չկա, սակայն ներկայում կան բազմաթիվ արդյունավետ կոսմետիկ միջոցներ ու պրոցեդուրաներ, որոնք օգնում են ձեռք բերել հարթ ու գեղեցիկ մաշկ:
Այնուամենայնիվ՝ այդ միջոցներն ու պրոցեդուրաները ոչ բոլորի գրպանին են հարմար, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի պարզ բնական միջոց, որը նույնքան արդյունավետ է, սակայն շատ ավելի հասանելի:
Բնական հակացելյուլիտային սկրաբի պատրաստման համար շատ բան հարկավոր չէ:
Պարզապես անհրաժեշտ է վարսակի փաթիլները շոգեխաշել, այնուհետև ստացված զանգվածը քսել ցելյուլիտով ախտահարված մաշկին և նուրբ շարժումներով մի փոքր մերսել:
Վարսակն անհրաժեշտ է թողնել մաշկին 10 րոպե, այնուհետև ցնցուղ ընդունել:
Ցանկության դեպքում կարելի է վարսակին մի փոքր կեֆիր կամ յոգորտ ավելացնել, ինչը կօգնի դարձնել սկրաբն ավելի նուրբ ու օգտակար:
Նյութի աղբյուրը՝ aif.ru