Կակաոյով այս դիմակը կօգնի ազատվել կնճիռներից և պիգմենտային հետքերից

Ժամանակի ընթացքում մաշկը կորցնում է իր թարմությունն ու առաձգականությունը, ինչի հետևանքով այն չորանում է և ի հայտ են գալիս կնճիռներ ու պիգմենտային հետքեր: Սակայն կան արդյունավետ բնական միջոցներ, որոնք կօգնեն պահպանել մաշկի երիտասարդությունը:

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կակաոյով մի դիմակի բաղադրատոմս, որը պարբերաբար օգտագործելու դեպքում կօգնի զգալիորեն երիտասարդացնել ու թարմացնել մաշկը:

 

Անահրաժեշտ բաղադրիչներն են

 

·         3 թեյի գդալ կակաոյի փոշի (ոչ շատ լիքը),

 

·         2 ճաշի գդալ յոգուրտ (առանց հավելումների),

 

·         6 կաթիլ խաղողի կորիզների յուղ,

 

·         1 թեյի գդալ բնական մեղր:

 

Օգտագործման եղանակը.

 

Բոլոր բաղադրիչները խառնել մինչև ստացվի համասեռ զանգված, այնուհետև քսել այն դեմքի, պարանոցի և կրծքավանդակի մաքուր մաշկին:

Այս դիմակը կարելի է օգտագործել անգամ աչքերի շուրջն առաջացած մանր կնճիռներից ազատվելու համար:

 

Դիմակը հարկավոր է թողնել 20 րոպե, այնուհետև լվանալ սառը ջրով և մաշկին խնամող նրբաքսուք կամ կոկոսյան ընկույզի յուղ քսել: Առավել լավ արդյունքի հասնելու համար դիմակը խորհուրդ է տրվում օգտագործել շաբաթական երկու անգամ:

 

Դիմակի բաղադրիչների օգտակար հատկությունները.

 

·         Կակաոն հարուստ է հակաօքսիդանտներով և բարելավում է արյան շրջանառությունը՝ խոնավեցնելով, թարմացնելով ու երիտասարդացնելով մաշկը:

 

·         Յոգուրտը պարունակում է կաթնաթթու, որը նպաստում է մաշկի վերականգնմանն ու ծակոտիների մաքրության պահպանմանը:

 

·         Խաղողի կորիզների յուղը մաշկը վերականգնող հիանալի միջոց է, որն ազդում է բջջային մակարդակում:

 

·         Մեղրը վերականգնում ու խոնավեցնում է մաշկը, ինչպես նաև հարստացնում է այն անհրաժեշտ վիտամիններով ու հանքանյութերով:

 

Նյութի աղբյուրը՝ budetezdorovy.ru

Понравилась статья? Поделиться с друзьями: