Ձեռքի համար տնական դիմակներ․
Պարբերաբար կատարելով ձեռքի դիմակներ՝ կարող եք զգալիորեն բարելավել Ձեր մաշկի վիճակը: Ապրանքները կօգնեն հարթեցնել մաշկը, վերացնել չորությունը, երիտասարդացնել և սնուցել:
Մեղրով և դեղնուցով սննդարար դիմակ․ Սնուցող, խոնավեցնող խառնուրդ:
- Ձվի դեղնուց — 1 հատ,
- Հեղուկ մեղր — 1 ճ․գ․։
Պատրաստումն ու օգտագործումը․
Դեղնուցը հարեք մեղրի հետ և խառնուրդը քսեք ձեռքերին: 20 րոպե անց լվացեք և քսեք կրեմ:
Օսլա — վիտամինային կազմ․
Փափկացնում, հարթեցնում և երիտասարդացնում է մաշկը, վերացնում կնճիռները:
- Օսլայի փոշի — 1 ճ․գ․,
- Ջուր — մեկ բաժակ,
- Վիտամին A — 5 կաթիլ,
- Հեղուկ վիտամին E — 10 կաթիլ։
Պատրաստումն ու օգտագործումը․
Օսլայի փոշին խառնեք ջրի հետ և դրեք կրակի վրա: Այնուհետև խառնելիս լցրեք տաք ջրի ևս ¼ մաս: Խառնուրդը եռացրեք (օսլան եփեք այնքան, մինչև որ խտանա): Հանեք կրակից և թողեք սառչի: Ապա 2 ճ․գ․ օսլան խառնեք վիտամինների հետ և տարածել ձեռքերի մաշկի վրա 30 — 40 րոպեով: Դրանից հետո լվացեք տաք ջրով:
Կարտոֆիլով երիտասարդացնող դիմակ․
Լավ փափկացնում է մաշկը, սնուցում, հարթեցնում և թարմացնում:
- Հում կարտոֆիլ — 2 հատ,
- Կարագ — 1 թեյի գդալ:
Պատրաստումն ու օգտագործումը․
Կլպած կարտոֆիլը եռացրեք, տրորեք և խառնեք կարագի հետ: Թողեք մի փոքր սառչի և քսեք այն ձեռքերին: Լավագույն արդյունքի հասնելու համար թողեք առնվազն 40 րոպե:
Պարբերաբար օգտագործելով ձեռքի դիմակներ՝ կարող եք տեսնել և գնահատել արդյունքը ընդամենը մի քանի ընթացակարգերից հետո: Ձեռքերը կդառնան խնամված, հարթ, երիտասարդ և գեղեցիկ:
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն