Ինչպես եմ բուժել ենթաստամոքսային գեղձս առանց դեղահաբերի: Պատմում եմ իմ փորձի մասին

Այս հոդվածում ես ուզում եմ կիսվել ոչ միայն հերթական  խոհարարական գլուխգործոցով, այլև առողջության համար իմ բաղադրատոմսով: Շատերը հարցնում են, թե ինչպես եմ ես այդքան համեղ եփում և միևնույն ժամանակ թույլ տալիս ինձ սնվել այնպես, ինչպես ուզում եմ, որովհետև նախկինում ենթաստամոքսային գեղձի հետ կապված մեծ խնդիրներ ունեի:

Իսկապես, մոտ քսան տարեկանից ես տառապում էի քրոնիկ պանկրեատիտով, որն անընդհատ սրվում էր: Բժիշկն ինձ նշանակեց թերապիա` սրացման ժամանակ: Սա ավանդական բուժում է, որը խորհուրդ է տրվում բոլոր տեսակի պանկրեատիտների համար.

  • խիստ դիետա,
  • ֆիզիկական ակտիվության սահմանափակումը,
  • ֆերմենտների մշտական ընդունում:

Եվ երբ ես պառկած էի հիվանդանոցում հերթական նոպայից հետո, մի ծեր բժիշկ ինձ խորհուրդ տվեց մի քանի բաղադրատոմսեր, որոնք թույլ էին տալիս հավիտյան ազատվել պանկրեատիտից: Առնվազն 18 տարի է՝  ես ենթաստամոքսային գեղձի հետ կապված որևէ խնդիր չեմ ունեցել, չնայած չեմ հետևում որևէ  խիստ սննդակարգի կամ ֆերմենտներ խմում:

Բայց ես ուզում եմ անմիջապես զգուշացնել Ձեզ. ինքնաբուժությամբ մի՛ զբաղվեք, անպայման խորհրդակցեք Ձեր բժշկի հետ:

Եվ հիմա իմ կախարդական միջոցներից երկուսը` պանկրեատիտից ընդմիշտ ազատվելու համար.

1. Գազար և դդմի հյութ:

Իհա՛րկե, այս հյութերը պետք է լինեն միայն թարմ քամած և ոչ թե խանութից գնված: Այս հյութերը խմեցի պտղամսով, կուրսերով ՝ 14 օր: Օրը՝ 1 բաժակ գազար և 1 դդում: Հետո 30 օր դադար վերցրի և կրկնեցի նույնը:

Կարևոր է: Բնական հյութերին պետք է ջուր ավելացվեն 50:50 հարաբերությամբ, որպեսզի ստամոքսի լորձային մասը  չվնասվի:

2. Հապալաս:

Այո՛, սա սովորական հատապտուղ է, որը բոլորը խորհուրդ են տալիս ընդունել սրտանոթային համակարգի առողջության համար: Իսկ բժիշկն ինձ խորհուրդ տվեց ենթաստամոքսային գեղձի բուժման համար: Բավական է շաբաթը մեկ անգամ թարմ հապալասի 1-2 շիվ ուտել:

Ահա այսպիսի պարզունակ միջոցներն ինձ օգնեցին բուժել պանկրեատիտը, և ես երկար տարիներ չեմ հիշել դրա մասին:

Բոլորիդ մաղթում եմ քաջառողջություն:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

(Visited 2 340 times, 2 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: