Ժողովրդական բաղադրատոմսեր` կաթով, որոնք կօգնեն ազատվել փորկապությունից

Փորկապությունը բավականին տհաճ երևույթ է, բայց ցավոք, այն շատ տարածված է, հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր վարում են դանդաղ ապրելակերպ:

Նախկինում` մինչ դեղատներում դեղորայքի հայտնվելը, մարդիկ տնային պայմաններում էին փորձում պայքարել նման խնդրի դեմ, և նրանց պատրաստած լավագույն միջոցներից մեկը` կաթով բուժումն էր:

Եվ հիմա Ձեզ կներկայացնենք կաթով պատրաստվող մի քանի բաղադրատոմսեր:

1. Անհրաժեշտ է 200 մլ կաթը և 100 մլ ավելուկի հյութը լցնեք տարրայի մեջ և խառնեք: Ավելացրեք 500 մլ եռացրած ջուր, և տարրան փաթաթեք սրբիչով, թրմեցրեք 3 ժամ: Պատրաստի թուրմը պահեք սառնարանում:

Օգտագործեք 100 մլ` օրական 1 անգամ:

Картинка скачена с yandex.ru

2. Վերցրեք 100 մլ կաթ և եռացրեք, ապա վերցրեք կրակից և ավելացրեք 6 ճ.գ. վարսակի ալյուր` թողեք մինչև ամբողջովին սառչի:

Օգտագործեք 1 ճաշի գդալ` օրական 3 անգամ` ուտելուց հետո:

3. Մեկ բաժակ տաք և թարմ կաթի մեջ ավելացրեք 1 ճ.գ. մեղր, լավ խառնեք և միանգամից խմեք: Փորկապության բուժման այս մեթոդը հատկապես հարմար է երեխաների համար` համեղ և օգտակար:

Հիշեք, որ փորկապությունը պետք է բուժել, բացի անհանգստությունից և ախորժակի կորստից, փորկապությունը կարող է առաջացնել թութք, որի բուժումը շատ ավելի դժվար կլինի:

Եթե ​​դուք հաճախ եք տառապում փորկապությունից, ապա մի զբաղվեք ինքնաբուժությամբ, այլ անմիջապես դիմեք բժշկի: Հոգ տարեք Ձեր մասին և եղեք առողջ:

Նյութը պատրաստեց՝ Նոր Ինֆո-ն

(Visited 492 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: