Եթե դուք աղիքների նորմալ գործելու հետ կապված խնդիր ունեք և ձեզ տանջում է փորկապությունը, ապա այս միջոցը հաստատ պետք կգա ձեզ:
Գոյություն ունեն բազմաթիվ դեղամիջոցներ փորկապության դեպքում՝սկսած դեղահաբերից, վերջացրած մոմիկներով և տարատեսակ օշարակներով:
Այս բաղադրատոմսը լավագույն կերպով կազատի ձեզ փորկապությունից՝ առանց վնասելու ձեր օրգանիզմը:
Բաղադրիչներ
- 150 գր սև սալորաչիր
- 150 գր. խուրմա
- 5 բաժակ ջուր
Պատրաստումը
- Եռացրեք ջուրը
- Մանր կտրտեք սալորաչիրն ու խուրման
- Երբ ջուրը սկսի եռալ, լցրեք դրանք ջրի մեջ և թողեք եռա 15 րոպե:
- Այնուհետև անջատեք կրակը և թողեք սառչի օշարակը մոտ մեկ ժամ:
- Պահպանեք սառնարանում՝ փակ տարայի մեջ:
Օգտագործումը
Ընդունեք այս միջոցն ամեն օր, նախաճաշից առաջ՝ 1ճ/գ: Այն հանգիստ կարող եք օգտագործել այնքան ժամանակ, մինչև կզգաք, որ լիովին ազատվել եք փորկապությունից, փքվածությունից և աղիքները նորմալ ու ժամանակին են գործում: