Գիտե՞ք արդյոք, որ դուք կարող եք ունենալ ուժեղ, փայլող և առողջ մազեր այս բնական միջոցի շնորհիվ։
Այսօր այս նյութում մենք ուզում ենք ներկայացնել ձեզ մի բնական բաղադրատոմս, որը կարող է վերացնել չորությունը, թեփը, ինչպես նաև կկանխի մազաթափությունը։
Այս բաղադրատոմսը շատ հեշտ է պատրաստվում և ամենակարևորը պատրաստվում է տնային պայմաններում։
Դրանից բացի, այն էժան է և 100%-ով բնական և անվտանգ ձեր մազերի համար։
Այս ժողովրդական միջոցը տալիս է հիանալի արդյունքներ շատ կարճ ժամանակում։
Բաղադրիչներ՝
- 2 ձու,
- 2 ճաշի գդալ ձիթապտղի յուղ,
- 1 ճաշի գդալ մեղր,
Պատրաստումը՝
1. Խառնեք մեղրը և ձիթապտղի յուղը կաթսայի մեջ։
2. Դրեք խառնուրդը միկրոալիքային վառարանում և թողեք 30 վայրկյան միջին ջերմաստիճանի տակ։
3. Սառեցրեք տաք խառնուրդը և ավելացրեք 2 ձուն աստիճանաբար։
4. Հարեք խառնուրդը պատառաքաղով, որպեսզի բաղադրիչները լավ խառնեք։
Կիրառումը՝
1. Բաժանեք մազերը 4 մասի, իսկ հետո քսեք խառնուրդը գլխամաշկին և մերսեք զգուշորեն, որպեսզի վերացնեք չոր մաշկը։
2. Թողեք գործի 30 րոպեի ընթացքում և փորձեք սանրել խառնուրդը մազերի արմատների ուղղությամբ։
3. Այնուհետև լվացեք մազերը տաք ջրով, ինչպես սովորաբար եք անում։
Զգուշացում. Ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո-ն