Բրնձով այս դիմակը լավագույնն է պզուկների և կնճիռների դեմ

Այսօր շատերն են տանջվում պզուկների և կնճիռների պատճառով։ Օգտագործելով թանկանոց կոսմետիկ միջոցներ՝ լավ արդյունքի չեք կարող հասնել։

Սակայն գոյություն ունի դիմակ, որը լավագույն է կնճիռների և պզուկների դեմ։

Բրնձով այս դիմակը լավագույն կերպով կօգնի ձեզ ազատվել այդ խնդրից։

Դիմակի բաղադրատոմսը՝

Բաղադրամասեր

Կես բաժակ ջուր,

1 ճաշի գդալ կլոր՝ լավ որակի բրինձ,

1 թեյի գդալ կաթ,

1 թեյի գդալ մեղր

Պատրաստման և օգտագործման եղանակը

Խաշեք բրինձը և ջուրը քամեք։ Ջուրը դրեք, որ գոլանա, իսկ բրնձի վրա ավելացրեք կաթն ու մեղրը։

Բրնձով դիմակը քսեք դեմքին և թողեք մինչ չորանալը։

Այնուհետև բրնձի ջրով լվացեք երեսը։

Դիմակը 6 օրը մեկ քսեք և մեկ ամիս անց արդեն իսկ զգալի փոփոխությունները ակնհայտ կլինեն։

Նյութի աղբյուր՝ https://blog.utest.am/hy/post/9758?fbclid=IwAR1lI2IMqZyOGHRMigKwC1KYwWc5HtEEMkVjjOmvIAvL5ryG5djp0TFu7d8

(Visited 2 103 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: