Բնական միջոցներով լավացրեք լյարդի աշխատանքը

Լյարդն օրգանիզմի կարևորագույն օրգաններից մեկն է,որը մաքրում է արյունը տոքսիններից և մնացորդներից:Հենց այս պարզ պատճառով էլ չափազանց կարևոր է լյարդի մաքրումն ու դրա բուժումը:Ձեզ ենք առաջարկում բնական մի քանի դեղամիջոցներ,որոնք կօգնեն մաքրել լյարդն ու կանխարգելել մի շարք առողջական խնդիրներ

Օշինդր.այս բույսի դառնությունն օգնում է նույնիսկ հեպատիտի և խոլեստերինի դեպքում:2թ/գ չորացրած բույսը թրմեք 1.5 ճ/գ եռացրած ջրով:Օրական 3 անգամ ընդունեք այս խառնուրդը՝ուտելուց կես ժամ առաջ:Օշինդրով բուժման կուրսը 2-3 շաբաթ է տևում:Այս բույսը լավացնում է մարսողությունն ու օգնում է օրգանիզմից դուրս բերել մի շարք պարազիտներ:

Անանուխ.1 բաժակ եռացրած ջուրն ու 5 գրամ անանուխի տերևները թրմեք 15 րոպե:Ընդունեք թուրմն ամեն օր՝ 3 ժամը մեկ անգամ 1 ճ/գ չափով:Անանուխը նաև հրաշալի է թունավորումների դեպքում մաքրում է լյարդը տոքսիններից և օգնում է լեղու արտազատմանը

Վաղենակ.այս բույսն արագացնում է լյարդի նյութափոխանակության գործընթացները լավացնում է սեկրեցիան, խթանում է լեղու արտազատումը:2 թ/գ վաղենակի ծաղիկները թրմեք 2 ճ/գ եռացրած ջրում 1 ժամ,ապա քամեք:Օրական 4 անգամ խմեք խառնուրդը՝կես բաժակի չափով

Երիցուկ.1 թ/գ չորացրած երիցուկի վրա 1 բաժակ եռացրած ջուր լցրեք,թողեք թրմվի 20 րոպե:Խառնուրդը քամեք խմեք առավոտյան և երեկոյան՝կես բաժակի չափով Երիցուկն օգնում է լյարդի ցավերի դեպքում,հանգստացնում է սպազմը,հանգստացնում է ամբողջ օրգանիզմը

Խոտաբույսերը հրաշալի են լյարդի հիվանդությունների կանխարգելման և բուժման համար:Եթե զգում եք որ օրգանիզմում մի բան այն չէ,ապա խմեք այս թուրմերից մեկն ու հանգստացրեք օրգանիզմը:

Աղբյուր

(Visited 598 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: