Բնական բաղադրիչներից դիմակներ խորը կնճիռները վերացնելու համար

Յուրաքանչյուր կին երազում է ունենալ երիտասարդ և ձիգ մաշկ, սակայն նորաձև կոսմետիկ միջոցները միշտ չէ, որ ցանկալի արդյունքի են բերում:

Գոյություն ունեն բնական բաղադրիչներից կազմված գեղեցկության բաղադրատոմսեր, որոնք դեռ հնուց են եկել:

Ինչպե՞ս ազատվել խորը կնճիռներից.

1-ին բաղադրատոմս․ խոտաբույսերի ուժը

Անհրաժեշտ է 2 բաժակ եռման ջուր լցնել 1 թեյի գդալ արևքուրիկի, լորու և դեղատանից գնված երիցուկի վրա, ավելացնել երկու ճաշի գդալ օղի, քամել և սառեցնել: Ստացված լոսյոնով պետք է մաքրել դեմքի մաշկը առավոտյան և երեկոյան:

2-րդ բաղադրատոմս․ դիմակ ասպիրինից

600x580

Անհրաժեշտ է վերցնել երկու ասպիրինի հաբ, վրան երկու կաթիլ ջուր կաթացնել, մանրացնել, խառնել մեկ գդալ մեղրի հետ, քսել դեմքին և թողնել 10 րոպե: Այնուհետև դեմքը պետք է մաքրել սկրաբով և լվանալ գոլ ջրով:

3-րդ բաղադրատոմս․ դիմակ օսլայից

Մեկ ճաշի գդալ կարտոֆիլի օսլան խառնել կես բաժակ ջրով, ավելացնել կես բաժակ եռման ջուր և եփել խառնուրդն այնքան ժամանակ մինչև օսլան թանձրանա: Խառնուրդը մի քիչ սառելուց հետո, ավելացնել 4 ճաշի գդալ գազարի թարմ հյութ և մեկ ճաշի գդալ թթվասեր: Լավ խառնել: Դիմակը պետք է քսել բարակ շերտով կես ժամով, ինչից հետո լվանալ գոլ ջրով:

Աղբյուր` LADYNEWS.am

Понравилась статья? Поделиться с друзьями: