Բանանով և կոճապղպեղով դիմակ՝ մաշկը երիտասարդացնելու համար։

Սա հիանալի բաղադրատոմս է այն կանանց համար, ովքեր ցանկանում են ավելի երիտասարդ տեսք ունենալ և սիրում են օգտագործել տնական կոսմետիկա: Իհարկե խանութում կարող եք ձեռք բերել հակատարիքային կոսմետիկա կամ այցելել գեղեցկության սրահ, բայց ինչու չփորձել տնային պայմաններում դիմակ պատրաստել։ Փորձեք չեք ափսոսա։

Անհրաժեշտ է`

  • + 1/3 հասած բանան,
  • + 1 թ.գ. չոր կոճապղպեղի փոշի և թարմ քամած կոճապղպեղի հյութ,
  • + 1 հարած ձվի սպիտակ։

Պատրաստման ու օգտագործման եղանակը.

1. Բանանը տրորել, ստացված խյուսին ավելացնել կոճապղպեղն ու ձիթապտղի յուղը:

2. Խառնուրդին ավելացնել նաև ձվի սպիտակուցը և խառնել մինչև դառնա հեղուկ նրբաքսուքի թանձրության:

3. Դիմակը բարակ շորտով քսել մաշկին (դեմքին, պարանոցին, դեկոլտեին), թողնել մի փոքր չորանա, այնուհետր քսել ևս 2-3 շերտ: Դիմակի վերջին շարտը մաշկի վրա պետք է մնա 10-15 րոպե:

4. Թրջել դիմակը ոչ շատ սառը ջրով և լվանալ գրեթե սառը ջրով:

5. Մաշկին քսել, թեթև անյուղ նրբաքսուք, գել կամ շիճուկ:

Այս դիմակն ազդում է վայրկենաբար: Այն հիանալի տոնուս հաղորդող և մաշկը ձգող միջոց է, որն անվանվում է «մինուս 10 տարի»: Այն հարկավոր է օգտագործել մեկ անգամ՝ որպես արագ ազդող դիմակ:

(Visited 341 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: