ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ՄԱՅԻՍԻ 13

Խոյ. Այսօր դուք աչքի եք ընկնում նրբանկատությամբ, մտերիմների հետ՝ անսահման համբերատար եք, սակավածանոթ մարդկանց հետ՝ նույնքան անսահման բարեհամբույր: Ոչ ոք չի կարող ձեզ հավասարակշռությունից հանել, ստիպել նյարդայնանալ կամ բռնկվել:Հնարավոր են ամենառոմանտիկ բնույթի անսպասելի բաներ: Դուք ի վիճակի եք լիովին կորցներ գլուխը, սակայն դրա հետ մեկտեղ էլ չեք մոռանա հմայել ձեզ համար հետաքրքրիր մարդուն: Նշանի բազմաթիվ ներկայացուցիչներին սպասում են անձնական կյանքում շրջադարձային փոփոխություններ:

Ցուլ. Օրվա էմոցիոնալ ֆոնը բավական բարենպաստ է, ինչն էլ դրականորեն է անդրադառնում ձեր տրամադրության վրա: Նոր ծանոթությունները չափազանց օգտակար կլինեն, կհաջողվի ստանալ այն մարդկանց աջակցությունը, ովքեր ձեզ կօգնեն պրոֆեսիոնալ գաղափարների իրականացման հարցում: Աշխարհիկ միջոցառումների այցելելիս դուք անպայման կհայտնվեք բոլորի ուշադրության կենտրոնում: Օրը հարմար է թատրոն, համերգային դահլիճ, թանգարան այցելելու համար: Շատ բարձր է ձեր ստեղծագործական ներուժը, դրա հետ մեկտեղ էլ դուք ձեր մեջ նոր տաղանդներ եք բացահայտում, որոնց մասին նախկինում չէիք էլ կռահում:

Երկվորյակներ. Հիանալի օր է դաշնակիցների և համախոհների հետ շփումների, ընդհանուր պլաններ քննարկելու համար: Դուք ի վիճակի եք սխրանքների ներշնչել անգամ նրանց, ով բոլորովին չէր պատրաստվում նման բան անել: Հնարավոր են ոչ այնքան զգալի դրամական մուտքեր, հաճելի նվերներ: Այսօր նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին հեշտ կլինի հասկանալ սեփական մտքերն ու ապրումները: Նրանք մեկ’ մոլորության մեջ կգցեն իրենք իրենց, մեկ էլ՝ շրջապատին: Աշխատեք խոստումներ չտալ, չընդունել այնպիսի որոշումներ, որոնք կարող են երկարաժամկետ հետևանքներ ունենալ:

Խեցգետին. Այսօր պետք է վճռական լինել՝ սա, երևի թե, միակ բանն է, որ անհրաժեշտ է հաջողության հասնելու համար: Շանս կստեղծվի շրջադարձորեն փոխել կյանքը, դեպի դրականը լուրջ քայլեր անել: Ընկերները օգնում են ընդունել ճիշտ որոշումներ, և անհրաժեշտության դեպքում սատարում ձեզ: Մի վախեցեք չպլանավորած ծախսերից՝ դրանք էական հարված չեն հասցնի ձեր ընտանեկան բյուջեին: Հաջող կդասավորվեն ուղևորությունները, այդ թվում և՝ արտերկրյա: Օրվա երկրորդ կեսին անսպասելի հրավերքներ կստանաք, որոնք կարող են հիշարժան պահեր պարգևել ձեզ:

Առյուծ. Չնայած օրը չի կարելի է դժվարություններից և խնդիրներից լիովին զերծ համարել, այնուամենայնիվ դուք պահպանում եք լավատեսություն և լավ տրամադրություն, և ճիշտ եք անում, քանի որ կանցնի որոշ ժամանակ, և իրավիճակը կսկսի սրընթաց փոխվել դեպի դրականը: Օրը բարենպաստ է նոր ծանոթությունների, աշխարհիկ միջոցառումներին այցելելու և ժամանակը որքան հնարավոր է զվարճալի անցկացնելու համար: Օրն ինչպես երբեք հարմար է թե’ անձնական, և թե պրոֆեսիոնալ կարևոր հարցեր լուծելու համար: Օրը նաև հարմար է ուսումը խորացնելու, անհրաժեշտ գրականություն ձեռք բերելու համար:

Կույս. Այսօր հեշտ չի լինի լավ տրամադրություն պահպանելը, քանի որ անհիմն պաճառներով դուք շատ եք ընկնում տրտմությունների գիրկը, ինքներդ ձեր կյանքը բարդացնում: Դուք ցրված ու անուշադիր եք, մշտապես ինչ-որ բաներ եք մոռանում և տեսադաշտից բաց թողնում, ինչն էլ կարող է վաղեմի պլանների խզման պատճառ դառնալ: Չի հաջողվում փոխհասկացվածության հասնել այնպիսի մարդկանց հետ, ովքեր ձեզ միշտ թանկ են եղել և որոշիչ դեր խաղացել ձեր կյանքում: Պետք չէ չափից ավելի դյուրահավատ լինել՝ բոլոր այն տեղեկությունները, որ դուք այսօր կստանաք, հեռու են հավաստի լինելուց: Մինչև որոշում կայացնելը՝ խորհրդակցեք մտերիմների հետ:

Կշեռք. Այսօր ձեր արարքները ոչ մի կերպ տրամաբանական բացատրության չեք ենթարկվում, այդ իսկ պատճառով էլ մրցակիցներին ու անբարյացկամներին դնում են փակուղու առջև: Իսկ այս ամենը բխում է այն բանից, որ դուք առաջնորդվում եք սեփական նախազգացմամբ, որը ձեզ անշեղորեն դեպի նպատակ է տանում: Աճում է ստեղծագործական ներուժը, դուք մշտապես հնարում եք ինչ-որ նոր՝ սովորականի շրջանակներից դուրս եկող բան: Դուք կստանաք նոր տեղեկություններ, որոնք առաջին հայացքից կարող են տարօրինակ թվալ, սակայն շուտով այն ձեզ շատ օգտակար կլինի: Շահեկան կլինեն այսօր կնքված գործարքները:

Կարիճ. Այսօր հնարավոր են ընտանեկան տարաձայնություններ, ինչպես նաև մտերիմ մարդկանց հետ հարաբերություններում բավական լուրջ խնդիրներ: Այդպես էլ չի հաջողվի լուծել ուշադրություն պահանջող խնդիրները: Հավանական են չմտածված գնումներ, այլ չպլանավորած ծախսեր: Այսօր դուք հաճույքով եք մսխում գումարները, սակայն շատ շուտով կզղջաք, որ խնայողաբար չեք ծախսել փողը: Օրվա երկրորդ կեսը կբերի լավ լուրեր, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Նշանի բազմաթիվ ներկայացուցիչների մոտ շանս կառաջանա անձնական կյանքում դեպի դրականը ինչ-որ բան փոխելու:

Աղեղնավոր. Օրը բավական բարդ է, սակայն բոլորովին ոչ՝ անհույս: Շրջապատի մարդկանց հետ տարաձայնությունները ծագում են բավական հաճախակի, և դրանք բոլորն էլ հնարավոր է լինում հարթել, ինչի համար ձեզանից կպահանջվի համբերություն և համառություն: Կարևոր է, որ դուք հստակորեն տարանջատեք անձնականն ու պրոֆեսիոնալը: Այսօր ցանկալի չէ կարևոր որոշումներ կայացնելը, ավելին՝ դրանց կյանքի կոչելու հարցում էլ ավելի լավ է չշտապել: Օրը միանգամայն հարմար է ֆիզիկական աշխատանքի, ակտիվ հանգստի, սպորտով զբաղվելու, մաքուր օդում գտնվելու համար:

Այծեղջյուր.Անսովոր օր է, լի՝ հիշարժան ու վառ իրադարձություններով: Ձանձրանալու առիթ չեք ունենա, մի գլխապտույտ արկած հաջորդում է մյուսին: Դուք հաճախ եք ռիսկի գնում, որոնք, ինչպես հետագա իրադարձություններն են ցույց տալիս, իրենց արդարացնում են: Աճում է գիտական հետազոտությունների հանդեպ հետաքրքրությունը, հավանական է հաջողությունն այնպիսի աշխատանքում, որը կապված է ամենաբազմաբնույթ նորարարությունների կիրառման հետ: Կարելի է ֆինանսական հարցեր լուծել, զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ: Ավագ սերնդի ազգականների հետ շփվելիս պատրաստ եղեք պաշտպանել ձեր շահերը:

Ջրհոս. Օրը կպսակվի հաջողությամբ, եթե դուք հաստատակամ և հետևողական լինեք: Ֆինանսական գործերը ծայր աստիճան զգուշավորություն եք պահանջում, չարժե ռիսկի տակ դնել անգամ աննշան գումարները: Կծագեն նոր խնդիրներ, որոնք լուծելը միանգամից չի հաջողվի: Օրվա երկրորդ կեսը հոգնեցուցիչ գործերի, ֆիզիկական աշխատանքի ժամանակահատված է: Մի փորձեք ամեն ինչ ինքնուրույն անել, մի հրաժարվեք մտերիմների կողմից ձեզ առաջարկվող օգնությունից, առավել ևս, որ դա արվում է ի սրտե:

Ձկներ. Սա ընտանեկան ոչ այնքան բարդ, սակայն կարևոր գործերի, կարգուկանոն մտցնելու օր է: Այն միանգամայն հարմար է կանանց հետ շփումների համար՝ նրանց հետ հարաբերությունները դասավորվում են ներդաշնակ, դուք ստանում եք այն աջակցությունը, որի կարիքը խիստ զգում էիք: Աշխատավայրում ամեն ինչ չէ, որ հարթ է, սակայն թե’ աշխատակիցների, և թե՝ ղեկավարության հետ, ի վերջո, կկարողանաք լեզու գտնել: Օրվա երկրորդ կեսին հաճելի լուրեր և անսպասելի առաջարկներ կստանաք: Այսօր արժե հիշել առողջ ապրելակերպի կանոնները, հատկապես հետևել ճիշտ սնվելու կանոններին:

Понравилась статья? Поделиться с друзьями: