Ողջու՜յն ի՛մ Զինվոր եղբայր… Ինձ համար քունդ՝ կորցրած Հերոս…

Ողջու՜յն ի՛մ Զինվոր եղբայր…

Ինձ համար քունդ՝ կորցրած Հերոս…

Երջանիկ եմ , որ գրիչս վերցրած՝ գրում եմ քեզ…

Ի՛մ Զինվոր եղբայր, արդեն երկու գարուն է ինչ կողքիս չես..․

Գիտե՞ս ուզում եմ իմանաս , որ ես միշտ քո մասին մտածում եմ։Հա՛ միշտ,գիտես՝ անգամ երազներս լցված են քո լուսաշող ժպիտով…

Այսօր մտքերս մի պահ ետ գնացին դեպի մանկություն,իմ և քո հեքիաթային մանկությունը, որոնց օրերի մեջ կարոտ չկար…

Մեր մանկությունը՝ լի է եղել կռիվներով…Կռիվներով, որոնց հիմա շա՜տ եմ կարոտում,որոնց օրերին երանի՜ եմ տալիս,որովհետև կողիքս էիր։Իսկ հիմա հեռու ես…

Շա՜տ հեռու..

Հիմա չե՛մ կարող ցանկացած ժամի բռնել ձեռքդ,չե՛մ կարող գրկել ինչքան ուզում եմ։ Չե՛մ կարող բացի սպասելուց ոչինչ անել,միայն կարող եմ ձեռքերս վեր պարզած քեզ համար աղոթել,աղոթել ու խնդրել Աստծուն , որ ինձ բաժին հասած երկու տարվա դժվար ու չանցնող օրերը՝ լինի իր կամքի մեջ։ Դե՛ արդեն եկավ ժամը՝ երբ դու հպարտ և անվախ կեցվածքով՝ զենքը կրծքիդ՝ սեղմած կանգնելու ես Սահմանին…

Ի՛մ Զինվոր եղբայր,խնդրում եմ զգույշ եղիր,ես այստեղ քո մի զանգով եմ ապրում…

Հեղինակ՝ Նաիրա Շաղոյան։ (Գրառումը տարածելու դեպքում՝ պահել հեղինակային իրավունքը)

Понравилась статья? Поделиться с друзьями: