Ծննդկան մայրը տեսնելով նորածին երեխային հրաժարվեց նույնիսկ նրան գրկել, իսկ ամուսնուն ասաց, որ երեխան մահացած է ծնվել․․․

Մեր այսօրվա պատմության հերոսի մայրը հրաժարվել է նրանից անմիջապես ծննդաբերելուց հետո։

Պատճառը՝ երեխայի մաշկի գույնն է։ Ակնհայտ է, որ կինը դավաճանել է իր ամուսնուն, սակայն մինչև վերջին պահը վստահ չի եղել, թե ումից է հղիացել։ Երեխայից հրաժարվելու դիմում գրելու որոշում կայացնելու համար շատ ժամանակ չպահանջվեց, իսկ ամուսնուն ասաց, որ երեխան մшհացած է ծնվել։

Նորածին տղան ոչ մեկին պետք չէր։ Եվ մինչ հիվանդանոցում նախապատրաստում էին մանկատուն տեղափոխելու փաստաթղթերը, բուժքույրներից մեկը նկատեց, որ փոքրիկի հետ մի բան այն չէ։

Պարզվեց, որ երեխայի մոտ թթվածնաքաղց է սկսվել։ Մի քանի օր տղան անցկացրեց վերակնեդանացման բաժանմունքում․ բարեբախտաբար, հիվանդը ապաքինվեց և նորից սկսեց պատրաստվել մանկատուն տեղափոխվելուն, սակայն երեխային փրկած բուժքույրը շատ էր սովորել նրան և իր կյանքը առանց փոքրիկի չէր պատկերացնում։

Տեղի ունեցածի մասին կինը պատմեց ամուսնուն՝ հույս ունենալով, որ նա դեմ չի լինի լքված երեխային որդեգրել։ Մինչ այդ մի քանի տարի շարունակ ամուսինները երազում էին երեխա ունենալու մասին, սակայն իրենց մոտ չէր ստացվում։ Չնայած այդ ամենին, ամուսինը դեմ էր որդեգրելուն։

Ի վերջո կինը հաղթեց․ նրանք տուն բերեցին Մարկին։

Ուղիղ 1 տարի անց հրաշք եղավ․ կինը կարողացավ հղիանալ և լույս աշխարհ եկավ նրանց դստրիկը։ Այժմ Մարկն ունի կրտսեր քույրիկ, իսկ նրա հայրիկն ու մայրիկը ոչ մի բանի համար չեն զղջում։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: